- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15-20 minutes
Սրճային ռուլետ
Բաղադրիչներ
- ալյուր - 150 գր
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 150 գր
- վանիլին - 1 պտղունց
- կակաո - 2 ճ/գդ
- փխրեցուցիչ - 10 գր
- սուրճ լուծվող - 1 ճ/գդ
- խտացրած կաթ եփված - 1 բանկա
- կարագ - 120 գր
- ջուր - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը, շաքարավազը, վանիլինն ու կարագը հարիչով լավ հարում ենք, ավելացնում ենք ալյուրի մեջ մաղած փխրեցուցիչը ու կրկին լավ հարում: Զանգվածի 1/3 մասն առանձնեցնում ենք և ավելացնում ջրում լուծված կակաոն ու սուրճը:
- Յուղաթղթապատ ձևամանի մեջ լցնում ենք սպիտակ զանգվածը, իսկ վրան քաոսային շարժումներով լցնում սրճային զանգվածը: Չոփիկով նախշեր ենք ձևավորում և թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:
- Պատրաստի բիսկվիթը շրջում ենք խոնավ սրբիչի վրա, լցնում եփված խտացրած կաթը և սրբիչի օգնությամբ ռուլետանման փաթաթում ու թողնում ենք 5 րոպե:
- Սրբիչը հանում ենք: Մեր ռուլետը պատրաստ է:
- Ահա և վերջ:
Պատրաստեցինք համեղ ռուլետ , որը կարող ենք մատուցել մի բաժակ սուրճի կամ թեյի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat hamex u hesht ruleter shat mersi
Սիրելի Սիլվա, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ Շնորհակալ ենք մեր բաղադրատոմսերից օգտվելու համար։ ։)