- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Սրճային և վանիլային թխվածք
Բաղադրիչներ
- սուրճ լուծվող - 3 թ/գդ
- շաքարավազ - 8 ճ/գդ
- թթվասեր - 100 գր
- ձու - 4 հատ
- սպիտակաձավար - 4 ճ/գդ
- վանիլին - 20 գր
- կաթնաշոռ - 500 գր
Քայլերի հաջորդականություն
- Շաքարավազը, վանիլինը, սպիտակաձավարն ու կաթնաշոռը բլենդերում հարում ենք, հատ առ հատ ավելացնում ձվերը: Ահա այսպիսի զանգված ենք ստանում:
- Զանգվածը 2 հավասար մասերի ենք բաժանում, մեկի մեջ սուրճ ավելացնում և մի քանի րոպե կրկին հարում ենք:
- Երկու խմորներն էլ լցնում ենք յուղաթղթապատ փոքր ձևամանի մեջ:
- Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40-45 րոպե: Թխվածքը սառեցնում ենք վրան շաքարի փոշի ցանում:
- Ըստ ճաշակի զարդարում ենք:
Թեթև թխվածք , որը շատ համեղ է մեկ բաժակ սառը թեյի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Kaseq spitakadzavary vorn e?
Սիրելի Արմինե, սպիտակաձավարի մասին մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ http://www.cooks.am/ingredients/%D5%BD%D5%BA%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B1%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80/
Spitakadzavar@ da mannin e 🙂
Shnorhakalutyun!