Սրճային տորթ
Բաղադրիչներ
- Շերտերի համար՝
- շաքարավազ - 350 գր
- ալյուր - 350 գր
- սոդա - 1 թ/գդ
- փխրեցուցիչ - 1 +1/2 թ/գդ
- ձու - 2 հատ
- կաթ - 250 գր
- բուսայուղ - 125 գր
- սուրճ լուծվող - 20 գր
- ջուր - 150 մլ
- Սրճային կրեմի համար՝
- կարագ - 220 գր
- շաքարի փոշի - 370գր
- սուրճ լուծվող - 3 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Շաքարավազը, ալյուրը, սոդան, փխրեցուցիչը, ձվերը, կաթն ու բուսայուղը լցնում ենք կաթսայի մեջ և խառնում: Վերջում լցնում ենք 150 մլ ջրով եփած գոլ սուրճը:
- Խմորը խառնում ենք այնքան, մինչև դառնա համասեռ: 16-18 սմ տրամագծով ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում և խմորը հավասարաչափ լցնում երեք ձևամանների մեջ (խմորը պետք չէ լցնել 2 սմ-ից ավելի հաստությամբ):
- Թխում ենք 160 աստիճանում՝ ջեռոցը տաքացնելով վերևից ու ներքևից: Թխված շերտերը ձևամանից դեռ տաք վիճակում հանում ենք, փաթաթում թաղանթի մեջ և պահում սառնարանում:
- Պատրաստում ենք կրեմը: Երեք ճաշի գդալ թունդ սուրճ ենք եփում:
- Փափկացրած կարագն ու շաքարի փոշին հարում ենք և սուրճն աստիճանաբար լցնում կրեմի մեջ:
- Շերտերը հանում ենք և յուրաքանչյուրի վրա կրեմ քսում:
- Դնում ենք իրար վրա և տորթը հավաքում: Կրեմի նշված քանակությունը պետք է բավականացնի 16-18 սմ-անոց տորթի համար, ուստի կարող ենք կրեմը բավական առատ քսել:
- Տորթի երեսին ու կողքերին նույնպես կրեմ ենք քսում և զարդարում սև սուրճով:
- Ահա և վերջ:
Ամանորին կարող ենք պատրաստել նաև շատ համեղ սրճային տորթ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Նկարում պատկերվածա, որ հարիչով ենք հարում, դուք գրել եք, որ խառնում ենք․․․Մեկ էլ ինչքա՞ն ժամանակ ենք հարում, խմորն էլ ինչպես հասկացա շատ ջրիկա լինում, էդպես պետքա լինի՞։
Բարև Ձեզ, սկզբում պետք է հարեք, այնուհետև խառնեք: Այո, խմորը միջին պնդության պետք է լինի, որպեսզի օդեղեն ստացվի 🙂
Ալյուրը նշվածից մեկ անգամ ավել է պետք լցնել:
Կրեմը՝ որպեսզի կրեմը չկտրվի և լավ ստացվի սուրճը խառնեք շաքարի փոշու հետ և եփեք մարմանդ կրակի վրա շի քիչ կաթով, սառելուց հետ քիչ քիչ ավելացրեք կարագին։ 3 գդալ սուրճով դառն է ստացվում կրեմը, կարող եք 2 գդալ սուրճը համատեղել 1 գդալ կապուչինոյով։
Qani rope piti epenq ?
Սիրելի Մարի, թխման ժամանակահատվածը կախված է ջեռոցի տեսակից։ Պատրաստ լինելը կարելի է պարզել փայտիկի օգնությամբ, երբ դրա վրա խմորի հետքեր այլևս չեն լինի։ ։)