

- Yield: 2-4 ժամ անց
- Prep Time: 60 minutes
Սրճային տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կեֆիրը նախօրոք հանում ենք սառնարանից, որոշ ժամանակ թողնում ենք սենյակային պայմաններում, ապա ավելացնում ենք սուրճն ու խառնում ենք։
Այդպես թողնում ենք 20-30 րոպե մինչև սուրճը լուծվի։
- Ձուն հարում ենք, ապա ավելացնում ենք շաքարավազն ու շարունակում ենք հարել այնքան, մինչև շաքարավազը լուծվի։
- Ավելացնում ենք փափկած կարագը։
- Կեֆիրային զանգվածը խառնում ենք ձվային զանգվածին և հարում ենք։
- Ավելացնում ենք ալյուրն ու շարունակում ենք հարել։
- Սոդան ու քացախը խառնում ենք և ավելացնում խմորային զանգվածին։
- Բիսկվիթային խմորը լցնում ենք կարագապատ ձևամանի մեջ և թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստում ենք կրեմը, որի համար թթվասերն ու սուրճը խառնում ենք, ավելացնում ենք շաքարի փոշին ու 20 րոպե թողնում ենք, որպեսզի սուրճը լուծվի։
- Բիսկվիթը բաժանում ենք 2-3 հավասար մասերի, յուրաքանչյուրն առանձին-առանձին կրեմապատում ու դնում ենք մեկը մյուսի վրա, ապա կրեմն ամբողջությամբ լցնում ենք տորթի վրա։
- Տորթը զարդարում ենք քերած շոկոլադով և 2-4 ժամ թողնում ենք, որ փափկի։
- Տորթը պատրաստ է։ Վայելում ենք։
Համեղ տորթ, որը կարելի է վայելել տարատեսակ ըմպելիքների հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: