- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 10 minutes
Սրտիկ թխվածքաբլիթ
Բաղադրիչներ
- ալյուր - 450 գր
- փխրեցուցիչ - 2 թ/գդ
- շաքարավազ - 150 գր
- կարագ - 220 գր
- ձու - 1 հատ
- վանիլին - 0,5 թ/գդ
- սննդի գունանյութ - 1,5 թ/գդ (կարմիր)
Քայլերի հաջորդականություն
- Նշված բաղադրիչներից (բացի գունանյութից)փափուկ, ձեռքերին չկպչող խմոր ենք հունցում։
- Խմորի 1/3 մասն առանձնացնում ենք և տեղափոխում մեկ այլ ամանի մեջ։ Ավելացնում ենք գունանյութը, խառնում ենք մինչև ամբողջությամբ համասեռ դառնա։
- Կարմիր գույնի խմորը գրտնակում ենք և ոչ մեծ սրտաձև ձևամանով սրտիկներ ենք կտրում։
- Սրտիկներն «աշտարակի» պես շարում ենք իրար վրա։
- Սպիտակ խմորը բարակ երշիկների տեսքով գրտնակում ենք։ «Երշիկները» զգուշորեն սրտիկների շուրջը «աշտարակի» տեսքով փաթաթում ենք։
- Ստացված խմորը սննդային փաթեթով ծածկում ենք և առնվազն 2 ժամով (ավելի լավ է գիշերը սառնարանում թողնել) տեղափոխում սառնարանը։
- Սառնարանից խմորը հանում ենք և կտրատում ենք թխվածքաբլիթների տեսքով։
- Թխվածքաբլիթները թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 10 րոպե, պետք է զգույշ լինել, որ թխվածքաբլիթները ջեռոցում շատ չմնան և սևանան։
Թխվածքաբլիթները հերմետիկ փակվող բանկաների մեջ կարող ենք 1 ամիս պահել։
Պատրաստեցինք սրտիկ թխվածքաբլիթ , որը 1 բաժակ թեյի հետ կարող ենք մատուցել մեր սիրելիներին ` ի նշան մեր մեծ սիրո 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: