- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 60 minutes
Սև հաղարջով մակարոն
Բաղադրիչներ
- ալյուր նուշի - 150գր
- շաքարի փոշի - 150գր
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 150գր
- ջուր չգազավորված - 40մլ
- շոկոլադ սպիտակ - 250գր
- կարագ - 70գր
- հաղարջ սև - 250գր
- սննդի գունանյութ - մանուշակագույն
Քայլերի հաջորդականություն
- Առաջին հերթին պատրաստում ենք միջուկը, որի համար հալեցնում ենք շոկոլադը, ապա հարիչի օգնությամբ խառնում փափկած կարագի հետ:
- Բլենդերում պյուրեի ենք վերածում սև հաղարջը, ապա ավելացնում շոկոլադային զանգվածին, խառնում: Տեղափոխում ենք սառնարան, որպեսզի պնդանա:
- Ալյուրը և շաքարի փոշին մի քանի անգամ անցկացնում ենք մաղով, ապա խառնում իրար: Ջեռոցի տապակի վրա դնում ենք պերգամենտային թուղթ, ապա վրան լցնում ալյուրից ու շաքարի փոշուց ստացված զանգվածը: Տեղափոխում ենք 150աստիճան տաքացրած ջեռոց 5րոպեով, ապա հանում ջեռոցից, կրկին մաղում: Այնուհետև վրան ավելացնում ենք 2ձվի սպիտակուցները, բայց դեռ չենք խառնում:
- Կաթսայի մեջ խառնում ենք շաքարավազը և ջուրը մինչև շաքարավազը լուծվի, ապա ավելացնում գունանյութը: Հասցնում ենք եռման աստիճանի, ապա հանում կրակի վրայից:
- Մնացած 2ձվի սպիտակուցները հարում ենք մինչև փրփրեն և պնդանան, ապա վրան լցնում պատրաստի մանուշակագույն օշարակը: Պետք է ստացվի նուրբ կրեմանման զանգված:
- Խառնում ենք ալյուրը սպիտակուցների հետ, ապա վրան մաս առ մաս զգուշությամբ ավելացնում մանուշակագույն կրեմանման զանգվածը, խառնում: Պետք է ստացվի լավ ջրիկ խմոր:
- Հրուշակեղենի պարկի միջոցով մոտ 4սմ տրամագծով շրջանակների տեսքով լցնում ենք խմորը պերգամենտային թղթով կամ սիլիկոնե գորգով պատված տապակի վրա: Թողնում ենք այդպես 1ժամ մնան սենյակային ջերմաստիճանում (դա պետք է նրա համար, որպեսզի մակարոնների վրայի շերտը խրթխրթան ստացվի):
Եփում ենք ջեռոցում մինչև 18րոպե 160ատիճանում: Թխվածքաբլիթները պետք է բարձրանան եփվելու ընթացքում: Ճիշտ պատրաստման դեպքում թխվածքաբլիթները պետք է հեշտությամբ պոկվեն պերգամենտային թղթից,հակառակ դեպքում դրանք քիչ են եփվել:
- Միջուկը լցնում ենք հրուշակեղենի պարկի մեջ, որի օգնությամբ տարածում ենք առաջին թխվածքաբլիթի վրա, ապա միացնում ենք երկրորդ թխվածքաբլիթի հետ:
Պատրաստի մակարոնները թողնում ենք սառնարանում մինչև 8 ժամ, որպեսզի գան ճիշտ վիճակի:
—–
Ի դեպ՝
Պետք չէ շփոթել ֆրանսիական մակարոն քաղցրավենիքը մակարուն թխվածքաբլիթների հետ, որոնք տարածված են ԱՄՆ-ում:
Մակարոնը թեթև աղանդեր է, որն իրենից ներկայացնում է միջուկով միմյանց կպած երկու կլոր փխրուն թխվածքաբլիթ: Ուտեստի առաջացման վայրի շուրջ մինչ այժմ վիճում են Իտալիան և Ֆրանսիան:
Իսկ այ ԱՄՆ-ում պատրաստվող մակարունը ընկույզեղենի կամ կոկոսի փոշիով թխվածքաբլիթ է, որի վրա երբեմն պատրաստի վիճակում լցվում է նաև շոկոլադ:
Մակարոնը (ֆր. macaron) ֆրանսիական
Թողնել պատասխան
Մուտք եղեք: