Սև հաղարջով մուրաբա
Քայլերի հաջորդականություն
- Հաղարջը լցնում ենք կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք շաքարավազը։ Այնուհետև լցնում ենք 2 ճ/գ ջուրն ու 2 ժամ թողնում ենք, որպեսզի հյութը դուրս գա։
- Հյութը դուրս գալուց հետո լավ խառնում, դնում ենք թույլ կրակի վրա՝ հասցնելով եռման աստիճանի։
- Մուրաբան 15 րոպե եփում ենք, ապա հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք՝ 2 ժամ հանգստանա, որից հետո կրկին դնում ենք կրակի վրա ու հասցնում ենք եռման աստիճանի։
Ստացված զանգվածը բլենդերով հարում ու վերածում ենք խյուսի, ապա 15 րոպե եփում ենք։
- Մուրաբան լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ, ամուր փակում ենք կափարիչով ու թողնում, որ սառչի սենյակային պայմաններում։
Սև հաղարջով մուրաբան կարելի է վայելել թեյի հետ, օգտագործել կրեմների ու կարկանդակների պատրաստման համար։ Այն օգտագործվում է նաև մրսածության, կոկորդի ցավի, հազի դեպքում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: