- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 10 minutes
Սև սալորով սոուս մսի համար
Բաղադրիչներ
- սալոր - 300 գր
- շաքարավազ - 40 գր
- դարչին - 1 ձողիկ
- աստղային անիսոն - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Սալորի կորիզները հեռացնում ենք և խոշոր կտրատում: Լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում շաքարավազը, անիսոնն ու դարչինը:
- Դնում ենք կրակին, հասցնում եռման ու եփում 5 րոպե:
- Դարչինն ու անիսոնը հանում ենք և սոուսը բլենդերով տրորում:
- Եթե սալորի պտղամաշկը նուրբ է, կարելի է ցանցի մեջ չտրորել: Այս սոուսը կարող ենք մատուցել թե՛ սառը, թե՛ տաք վիճակում:
Արդյունքում ստացանք հրաշալի սոուս մսի համար , որը շատ լավ համադրվում է տավարի, խոզի, ոչխարի, նաև բադի մսի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: