

- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Վալդորֆյան աղցան գրեյպֆրուտով
Բաղադրիչներ
- նեխուր - 500 գր
- խնձոր - 2 հատ
- գրեյպֆրուտ (թուրինջ) - 1 հատ
- ընկույզ - 100 գր
- թթվասեր - 60 գր
- մայոնեզ - 60 գր
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Նեխուրի կեղևը մաքրում ենք և կտրատում: Խնձորները ևս կտրատում ենք, ցողում կիտրոնի հյութով և խառնում նեխուրի հետ:
- Գրեյփֆրութը մաքրում, զգուշությամբ կտրատում ենք և խառնում մյուս բաղադրիչների հետ:
- Ընկույզները առանց բուսայուղի տապակում ենք, մանրացնում և լցնում աղցանի մեջ:
- Վերջում խառնում ենք թթվասերը, մայոնեզը, կիտրոնի հյութը, աղն ու պղպեղը:
- Լցնում ենք աղցանի վրա և լավ խառնում:
- Ահա և վերջ:
Վալդորֆյան աղցան պատրաստելն ամենևին էլ բարդ գործ չէ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: