- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Վանիլային հաց ՛՛Լեոպարդ՛՛
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաթն ու օսլան լցնում ենք կաթսայի մեջ և ձեռքի հարիչով խառնում: Կաթսան դնում ենք միջին ուժգնության կրակին ու անընդատ խառնում մինչև կաթի խտանալը: Կրակից վերցնում ենք, ավելացնում կարագն ու խառնում մինչև համասեռ զանգված ստանալը: Թողնում ենք զանգվածը հովանա, հասնի սենյակային ջերմաստիճանի: Շաքարավազն ու վանիլինը, մաղած ալյուրն ու խմորիչը նույնպես լցնում ենք կաթսայի մեջ, խառնում ու թողնում 10 րոպե: Հետո խմորը 10 րոպե լավ հունցում ենք (այն պետք է լինի փափուկ ու առաձգական): Խմորը բաժանում ենք 2 հավասար մասի, մի մասին խառնում նարնջի կեղևի քերուկը:
- Խմորի մյուս կեսը բաժանում ենք երկու հավասար մասի, դրանցից մեկին ավելացնում 3 ճ/գդ կաթով խառնած 15 գր կակաոն, մյուսին՝ 1 ճ/գդ կաթով խառնած 5 գր կակաոն:
- Խմորները դնում ենք տոպրակների մեջ ու ողջ գիշեր թողնում սառնարանում կամ 1.5 ժամ՝ սենյակային ջերմաստիճանում:
Սառնարանից հանում ենք, խմորի յուրաքանչյուր տեսակը բաժանում 2 մասի, որոնցից մեկը բաժանում ենք 3 հավասար մասի, մյուսը՝ 4 հավասար մասի: Այսպիսով ամեն գույնի խմորից ստանում ենք 7 կտոր:
- Վերցնում ենք բաց դարչնագույն խմորի մի կտոր, գրտնակում ենք 44 սմ երկարությամբ, հետո խողովակի տեսք տալիս: Վերցնում ենք մուգ դարչնագույն խմորի մի կտոր և 44 սմ երկարությամբ ուղղանկյուն գրտնակում (լայնությունը պետք է այնքան լինի, որ մեջը փաթաթվի բաց դարչնագույն խմորի խողովակը):
- Հետո վերցնում ենք սպիտակ խմորը, գրտնակում ու մեջը փաթաթում ստացված խողովակը:
- Նույն կերպ վարվում ենք խմորի բոլոր կտորների հետ: Ստացվում է 7 երկար խողովակ, որոնցից յուրաքանչյուրը բաժանում ենք 2 հավասար մասի ու դնում ձևամանի մեջ: Ձևամանը ծածկում ենք ու թողնում մոտ 1 ժամ (խմորի ծավալը պետք է կրկնակի ավելանա): Ջեռոցը 170 աստիճան տաքացնում ենք, հացը մոտ 40 րոպե թխում, մինչև չոր կեղև ձևավորվի:
- Հովացնում ենք, հանում ձևամանից ու կտրատում:
Եթե Ձեր երեխան կամակոր է ու քիչ է ուտում, փորձեք նրա համար այսպիսի հաց թխել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: