- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Վանիլային քափքեյք շոկոլադե կրեմով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը փխրեցուցիչի, աղի և սոդայի հետ մաղում ենք։
Կարագը շաքարավազի հետ հարում ենք այնքան մինչև կրեմատիպ զանգված ստանանք։
- Ավելացնում ենք վանիլինը և ձուն` հատ առ հատ։ Յուրաքանչյուր ձուն լցնելիս լավ խառնում ենք։ Ավելացնում ենք ալյուրով խառնուրդի կեսը և լավ խառնում։ Այնուհետև լցնում ենք կեֆիրը, ալյուրի մնացած մասը և լավ խառնում։
- Խմորը լցնում ենք ձևամանների մեջ (եթե ձևամանների մեջ թղթե ներդիրներ չենք դնում, ուրեմն ձևամանները պետք է յուղով պատենք, այնուհետև խմորը լցնենք)։ Մոտ 25 րոպեով տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում։
- Պատրաստում ենք կրեմը։ Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք։ Կարագը նուտելլայի հետ հարում ենք այնքան մինչև միասեռ դառնա։ Ավելացնում ենք շոկոլադն ու նորից հարում։
- Կրեմը լցնում ենք խոհարարական պարկի մեջ և այնուհետև լցնում կեքսերի վրա։ Մի քանի ժամով դնում ենք սառնարանի մեջ, որպեսզի կրեմը սառչի, ապա հանում ենք և մատուցում:
Հ.Գ. Այս նկարի մեջ որպես զարդարանք օգտագործված են նուշով պատրաստված կարամելային տերևներ։ Այն շատ հեշտ է պատրաստել. շաքարը եփում ենք մինչև կարամել ստանանք։ Յուղաթղթի վրա ենք լցնում նուշը, որի վրայից էլ` կարամելը։ Այնուհետև թիակով հավասարեցնում ենք` բարակ շերտով։ Սառելուց հետո կտորների ենք բաժանում։ Ահա և վերջ:
Կրեմը շատ նուրբ է, և ժամանակ է հարկավոր, որ այն սառչի։ Բացի այդ, կրեմը լցնելուց պետք է հետևել, որ կեքսերը ամբողջովին սառած լինեն, այլապես կրեմը կծորա։ Նշված բաղադրիչներից 12 հատ քափքեյք ենք ստանում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
??????
🙂