- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Վարդագույն քափքեյք
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 100գր (սենյակային ջերմաստիճանի)
- շաքարավազ մանր - 200գր
- ձու - 2 հատ
- մուրաբա վարդի - 50գր
- ալյուր - 300գր
- փխրեցուցիչ - 1թ/գդ
- սոդա - 1/4թ/գդ
- կեֆիր - 125մլ
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 250գր
- մուրաբա վարդի - 3ճ/գդ (միայն հյութի մասը)
- շոկոլադ սպիտակ - 100գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Կարագը հարում ենք շաքարավազի հետ մինչև կրեմանման զանգվածի առաջացումը:
- Ապա ավելացնում ենք ձուն, վարդի մուրաբան, կրկին հարում:
- Ալյուրը խառնում ենք սոդայի և փխրեցուցիչի հետ, անցկացնում մաղով, ապա կեսը լցնում խմորի վրա և խառնում (գդալով կամ հարիչով` խմորի համար նախատեսված հատուկ ներդիրով): Ավելացնում ենք կեֆիրը, ալյուրի մնացած մասը և կրկին խառնում:
- Ձևամանները պատում ենք բուսայուղով (եթե օգտագործում եք թղթե ներդիրներ, ապա ձևամանը բուսայուղով պատել հարկավոր չէ),3/4-ով դրանք լցնում խմորով և տեփափոխում ջեռոց: Թխում ենք մոտ 25րոպե 190աստիճանում:
- Պատրաստում ենք կրեմը: Դրա համար մասկարպոնեն խառնում ենք ձեռքի հարիչով կամ գդալով մինչև միատարր զանգվածի առաջացումը (ոչ մի դեպքում չի կարելի հարել, քանի որ այն կջիրականա և կկորցնի մեզ անհրաժեշտ կոնսիստենցիայի չափը):
Շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա, ապա ավելացնում մասկարպոնեին, խառնում: - Ավելացնում ենք նաև վարդի մուրաբան առանց հատիկների և խառնում մինչև միատարր զանգվածի առաջացումը: Եթե կրեմը միատարր չստացվի, ապա կարելի է այն խառնել բլենդերում:
Կրեմը լցնում ենք հրուշակեղենի պարկի մեջ և ճզմում քափքեյքերի վրա:
Պատրաստի աղանդերը տեղափոխում ենք սառնարան 1 ժամով, որպեսզի վերջնական կոնսիստենցիայի գա:
Համտեսելուց առաջ թողնում ենք մնա սենյակային ջերմաստիճանում 5րոպե:
Փորձեք պատրաստել այս պարզ և հեշտ պատրաստվող վարդագույն քափքեյքը, և այն կդառնա Ձեր տոնական սեղանի իսկական զարդարանքը:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: