Վարունգի մարինադ
Բաղադրիչներ
- վարունգ - 500 գր
- սխտոր - 2 ատամիկ
- պղպեղ սև հատիկավոր - 5-6 հատ
- հաղարջի տերև - 2 հատ
- Բալի տերև - 2 հատ
- սամիթ - 2-3 հատ
- մեխակ - 1 հատ
- ջուր - 1 լ
- աղ - 25 գր
- շաքարավազ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Մեխակը, հատիկավոր պղպեղը, հաղարջի ու բալի տերևները և սխտորը լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ։
- Ավելացնում ենք սամիթի ճյուղերը։
- Վարունգները լցնում ենք բանկաների մեջ ու ծածկում ենք կափարիչով։
- Պատրաստում ենք աղաջուրը, որի համար ջրի մեջ լցնում ենք շաքարավազն ու աղը և հասցնում ենք եռման աստիճանի։ Ստացված աղաջուրը լցնում ենք բանկաների մեջ մինչև ծայրը, կրկին ծածկում ենք կափարիչով ու 15-20 րոպե ստերիլիզացնում ենք։
Բանկաները գլխիվայր շրջում ու թողնում ենք, որ մարինադն այդպես սառչի։
Վարունգի մարինադը պատրաստ է համեղ խավարտների հետ վայելելու համար։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: