

- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Վարունգով ռուլետներ կաթնաշոռային միջուկով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կանաչին լվանում ենք, փռում թղթե անձեռոցիկի վրա, որ չորանա, այնուհետև մանր կտրատում ենք: Ծովախեցգետնի ձողիկներն ու վարունգները երկայնակի կտրատում ենք (ցանկալի է դա անել հատուկ քերիչով կամ բանջարեղեն մաքրող դանակով): Կաթսայի մեջ խառնում ենք կաթնաշոռն ու կտրատած կանաչին, ըստ ճաշակի աղ ու պղպեղ ենք ցանում և լավ խառնում:
Վարունգի շերտի ծայրին մի քիչ կաթնաշոռ ու ծովախեցգետնի ձողիկ ենք դնում: Այդ նույն ծայրից սկսելով՝ ռուլետի նման փաթաթում ենք: Նույնն անում ենք մյուս շերտերի հետ:
- Մեր գեղեցիկ ու թարմացնող ռուլետները պատրաստ են:
Չմոռանանք ասել, որ ռուլետներ պատրաստելիս ռուկոլայի փոխարեն կարող եք ընտրել ցանկացած կանաչի՝ համեմ, սամիթ, կոտեմ և այլն: Դրանից համը հաստատ չի տուժի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: