Վարսակի փաթիլներով ու ազնվամորիով դեսերտ
Բաղադրիչներ
- կաթ - 400 մլ
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 150 գր
- մեղր - 2 ճ/գ
- կիտրոն - 1 հատ
- ազնվամորի - 300 գր
- շաքարի փոշի - 75 գր
- օսլա (крахмал) - 25 գր
- սերուցք (33% յուղ.) - 500 գր
Քայլերի հաջորդականություն
- Կաթը տաքացնում ենք, ավելացնում ենք վարսակի փաթիլներն ու թողնում ենք, որ ուռչի։
- Այնուհետև վարսակի փաթիլները կաթի հետ բլենդերով հարում ենք։
- Ստացված զանգվածն անցկացնում ենք քամիչով։
- Վարսակի կաթը պատրաստ է։
- Ավելացնում ենք 1 թ/գ կիտրոնի կեղևը, ապա ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ և 10-15 րոպե անընդհատ խառնելով՝ կրակի վրա եփում ենք։
- Արդյունքում ստացվում է պինդ զանգված։
- Ավելացնում ենք մեղրն ու 7-10 րոպե հարիչով հարում ենք։ Այդպես ստացվում է օդեղեն զանգված։
- Սերուցքը հարում ենք այնքան, մինչև վերածվի պինդ զանգվածի։
- Սերուցքը լցնում ենք վարսակի փաթիլներով զանգվածի վրա, թիակով զգուշորեն խառնում ենք։
- Լցնում ենք դեսերտի համար նախատեսված տարաների մեջ ու պահում ենք սառնարանում։
Այժմ պատրաստում ենք ազնվամորիով կրեմը, որի համար ազնվամորին բլենդերով հարում, ապա քամիչով անցկացնում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք 50 մլ ջուր, դնում ենք թույլ կրակի վրա և անընդհատ խառնելով՝ հասցնում ենք եռման աստիճանի։
- Շաքարի փոշին խառնում ենք օսլային ու ավելացնում ենք խյուսին։
- Եվս 2 րոպե եփում ենք, ապա կրակի վրայից հանում ենք։
- Այնուհետև լցնում ենք տարայի մեջ ու թողնում ենք, որ սառչի։
- Ազնվամորու խյուսը լցնում ենք վարսակի զանգվածի վրա և թողնում ենք սառնարանում։
- Կարելի է զարդարել նշի կտորերով, անանուխի տերևներով կամ ազնվամորիով ու մատուցել։
Բարի վայելում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: