Վարսակով թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- կարագ - 80 գր
- շաքարավազ - 120 գր
- ալյուր - 170 գր
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 70 գր
- վանիլային շաքար - 10 գր
- դարչին - 1/2 թ/գ
- սոդա - 1/2 թ/գ
- աղ - 1/3 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Վարսակի փաթիլները բլենդերով հարում ենք։
- Վարսակի ալյուրն անցկացնում ենք մաղով։ Արդյունքում պետք է ստացվի 70 գր ալյուր։
- Փափկած կարագը տրորում ենք շաքարավազի ու վանիլային շաքարավազի հետ։
- Ավելացնում ենք վարսակի փաթիլներից ստացված ալրային զանգվածն ու լավ խառնում ենք։
- Ալյուրը, դարչինը, սոդան ու աղը խառնում ենք ու մաս-մաս ավելացնում ենք ստացված զանգվածին ու շարունակում ենք խառնել։ Այնուհետև ձեռքերով այն վերածում ենք խմորագնդի։
- Խմորագնդից ստանում ենք 1 սմ հաստությամբ խմորաշերտ։
- Բաժակի օգնությամբ ձևավորում ենք թխվածքաբլիթները։
- Թխվածքաբլիթները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ՝ միմյանցից 1-2 սմ հեռավորության վրա։
- Թխում ենք 10-12 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Ստացվում է մոտ 20 թխվածքաբլիթ։
Վարսակով թխվածքաբլիթները կարելի է վայելել թեյի կամ այլ ըմպելիքների հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: