

Վարսակով թխվածքաբլիթներ
Վարսակով թխվածքաբլիթներն առանձնանում են իրենց յուրահատուկ համով ու օգտակարությամբ:
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Փափկած կարագը հարում ենք շաքարավազի հետ, ապա ավելացնում 1 ճ/գ թթվասեր։
- Կամաց խառնում ենք, ավելացնում ձու և մեկ պտղունց աղ։
- Լցնում ենք վարսակի ալյուրն ու ցորենի ալյուրը, ավելացնում սոդան։ Խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպե պահում սառնախցիկում։ Խմորը սառեցնելուց հետո այն ձևափոխելն ավելի հեշտ կլինի։
- Խմորը կտրում ենք ֆորմաներով կամ ձևավորում ձեռքերով (գդալով վերցնել խմորն ու փոքրիկ գնդեր անել): Ստացված գնդիկները դասավորում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ։
- Թխում ենք 15 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: