- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Վաֆլե-շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
- կոնյակ - 2 ճ/գդ
- կարագ - 250 գր
- շոկոլադ կաթնային - 200 գր (նուշով սալիկ)
- վաֆլի - 10 հատ (կլոր)
- խտացրած կաթ - 300 գր
- շոկոլադ սև - 150 գր
Քայլերի հաջորդականություն
- Կաթնային սալիկը բլենդերով մանրացնում ենք: Լցնում ենք կաթսայի մեջ, վրան 50 գր կարագ ավելացնում և մարմանդ կրակին տաքացնում՝ հասցնելով 45 աստիճանի:
- Մնացած կարագը լավ հարում ենք, ավելացնում խտացրած կաթը: Այնուհետև երկու զանգվածները զգուշությամբ միացնում ենք իրար և վերջում ավելացնում կոնյակը:
- Կրեմը զգուշությամբ քսում ենք վաֆլիներին, որոնք էլ շարում ենք իրար վրա: Տորթի վրա ծանրություն ենք դնում և 2-3 ժամով այդպես թողնում:
- Վերջում սև շոկոլադը հալեցնում ենք և լցնում տորթի վրա: Ստացանք շատ համեղ տորթ :
Համեղ տորթ , որը երեխաները շատ կգնահատեն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat hamex e