- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Վաֆլիով տորթ
Բաղադրիչներ
- վաֆլի - 1 տուփ
- Հալվա - 350 գր (արևածաղկի)
- խտացրած կաթ եփված - 3 ճ/գդ
- ջեմ - 200 գր
- կիտրոն - 2 ճ/գդ (կեղև)
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 12:
Այս տորթի գաղտնիքը հալվայով կրեմն է։ Այն հետաքրքիր և յուրօրինակ համ ունի։ Հալվայով կրեմը հարմար կլինի նաև վաֆլե և թխվածքաբլիթներով աղանդերների համար։ Այսպիսի կրեմով վաֆլին չի թրջվում։
Հալվան անցկացնում ենք մանր քերիչով։ Այնուհետև խառնում ենք եփած խտացրած կաթի և թթվաշ ջեմի հետ։ Հարմար կլինի սև հաղարջի, կամ որևէ ցիտրուսային ջեմ։
- Ավելացնում ենք կիտրոնի կեղևը, լավ խառնում ենք։ Ստացվում է թանձր, առաձգական, մածուկանման կրեմ։
- Վաֆլե շերտերը շարում ենք ամանի մեջ և կրեմը սիլիկոնե թիակով քսում շերտերի վրա։
- Տորթի մեջ մոտավորապես 8 հատ a4 ֆորմատի վաֆլե շերտ է գնում։ Տորթը կարող ենք ձևավորել ընկույզով և վաֆլե ձողիկներով։
- Ահա և վերջ:
Ի դեպ, վաֆլիով տորթ պատրաստելիս, կրեմի մեջ կարող եք բազմազանության համար, թթվաշ հատապտուղներ խառնել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: