Վիեննական շտրուդել
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 1 հատ
- խնձոր - 3 հատ
- արախիս բոված - 100 գր
- կոճապղպեղ (имбирь) - 1 թ/գ
- մեխակ
- կիտրոն - 1 հատ (կեղև)
- շաքարավազ - ըստ ճաշակի
- չամիչ - 50 գր
- շաքարի փոշի
- լիկյոր
- Կրեմի համար՝
- ալյուր - 2 ճ/գ
- ձու - 2 հատ
- կաթ - 200 մլ
- շաքարավազ - 2 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Շերտավոր խմորը փափկեցնում ենք՝ ըստ փաթեթի վրա նշված ցուցումների: Բուլկիները չորացնում ենք թավայի մեջ, որից հետո մանրացնում ենք:
- Արախիսը տապակում ենք ու կեղևահանում:
- Մաքրում ենք խնձորների կեղևն ու հեռացնում կորիզները, որից հետո կտրտում ենք խորանարդաձև:
- Չամիչը թրջում ենք լիկյորի մեջ:
- Կրեմը պատրաստելու համար խորը տարայի մեջ հարում ենք ձուն ու շաքարավազը:
- Ավելացնում ենք կաթն ու ալյուրը և դնում ենք կրակի վրա՝ անընդհատ խառնելով, որպեսզի չայրվի:
- Բացում ենք խմորը, վրան քսում ենք կրեմը, այնուհետև լցնում են ք մանրացրած բուլկու կտորները, խնձորը, չամիչը, արախիսը, կոճապղպեղը, մեխակը, կիտրոնի կեղևը, շաքարավազն ըստ ճաշակի: Ապա ռուլետի տեսք ենք տալիս:
- Ռուլետը դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ ու եփում 20 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Եփվելու ընթացքում երկու անգամ կարագ ենք քսում ռուլետի վրա:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: