- Yield: Անմիջապես
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 20 minutes
Վինեգրեդ “Խորանարդիկ”
Բաղադրիչներ
- Սոուսի համար՝
- ոլոռ կանաչ պահածոյացված - 100գր
- սամիթ - 2-3 ճյուղ
- մաղադանոս - 2-3 ճյուղ
- սխտոր - 1 պճեղ
- հյութ կիտրոնի - 2ճ/գդ
- ձիթայուղ - 100մլ
- շաքարավազ - 1թ/գդ
- աղ
- Աղցանի համար՝
- կարտոֆիլ - 2 հատ
- բազուկ - 1 հատ
- գազար - 1 հատ
- վարունգ մարինացված - 2 հատ
Քայլերի հաջորդականություն
- Բլենդերում խառնում ենք սոուսի համար նախատեսված բաղադրիչները մինչև պյուրեի առաջացումը: Համեմում ենք աղով:
- Առանձին ամանների մեջ խաշում ենք կարտոֆիլը, կտրատում հավասարաչափ խորանարդիկներով, վրան ձիթայուղ շաղ տալիս:
- Խաշում ենք բազուկը, կտրատում հավասարաչափ խորանարդիկներով, վրան ձիթայուղ շաղ տալիս:
- Խաշում ենք գազարը, կտրատում հավասարաչափ խորանարդիկներով, վրան ձիթայուղ շաղ տալիս:
- Խորանարդիկներով կտրատում ենք նաև թթու վարունգը:
- Մեծ ափսեի մեջ քառակուսաձև տեղադրում ենք կտրատված բանջարեղենները 4x4ի, որպեսզի ստանանք խորանարդիկ:
Ստացված խորանարդիկ-աղցանի վրա մի փոքր ձեթ ենք շաղ տալիս ,իսկ կողքը լցնում պատրաստած պյուրե-սոուսը:
Վինեգրեդ աղցանի պատրաստման այս նոր և օրիգինալ տարբերակը նոր շունչ կհաղորդի արդեն վաղուց հայտնի աղցանին:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: