- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 5 minutes
Վիտամինային ըմպելիք
Բաղադրիչներ
- կիտրոն - 1 հատ
- լայմ - 1 հատ
- օշարակ մրգային - 3 ճ/գ
- մեղր - 1 ճ/գ
- աղ ծովի - 1 պտղունց
- ջուր գազավորված - 250 մլ
- սառույցի խորանարդիկ - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Կիտրոնն ու լայմը կիսում ենք երկու հավասար մասերի, մի քանի շերտ կտրում ենք, իսկ մնացած մասը քամում առանձին բաժակների մեջ։
- Ցիտրուսային զանգվածին ավելացնում ենք մրգային հյութը ( կարող է լինել ցանկացած միրգ կամ հատապտուղ ): Այնուհետև ավելացնում ենք մեղրն ու ծովի աղը։ Զանգվածը լավ խառնում ենք, ապա ավելացնում ենք գազավորված ջուրը և ցանկության դեպքում նաև կոճապղպեղ։
- Այժմ նախապատրաստում ենք մատուցման բաժակները։ Բաժակի ստորին հատվածում դնում ենք լայմի շերտերը, վրան 3-5 սառցե խորանարդիկ, ապա դնում ենք կիտրոնի շերտերը։ Իսկ վերջում լցնում ենք կոկտեյլը, խառնում ենք մեծ գդալով ու մատուցում։
- Վիտամինային ըմպելիքը պատրաստ է։ Վայելում ենք։
Ինչպես գիտենք, մեր օրգանիզմը բազմաթիվ վիտամինների կարիք ունի, ինչը կարելի է լրացնել ահա այսպիսի ըմպելիքների միջոցով՝ համատեղելով հաճելին ու օգտակարը։ Բոլոր բաղադրիչներն առանձնանում են իրենց օգտակարությամբ ու վիտամինային պարունակությամբ։ Ըմպելիքը կարելի է վայելել տարվա բոլոր եղանակներին, այդ թվում՝ ձմռանը առանց սառցե խորանարդիկների։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: