- Yield: 2 շաբաթ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 45 minutes
Վուսթերյան սոուս
Բաղադրիչներ
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 2 ատամիկ
- կոճապղպեղ (имбирь) - 25 գր
- անչոուս - 1 հատ
- պղպեղ սև հատիկավոր - 1 գր
- մանանեխ - 3 ճ/գ
- աղ - 3 ճ/գ
- կարրիի փոշի - 0,5 թ/գ
- դարչին - 10 գր
- պղպեղ կարմիր - 0,5 թ/գ
- մեխակ - 1 թ/գ
- հիլ(кардамон) - 2 թ/գ
- քացախ - 2 ճ/գ
- շաքարավազ - 0,5 ճ/գ
- սոյայի սոուս - 0,5 բաժակ (200 մլ)
- տամարինդ - 0,25 գր
- ջուր - 0,5 բաժակ (200 մլ)
Քայլերի հաջորդականություն
- Մանրացնում ենք սոխը, սխտորը, կոճապղպեղը և անչոուսը:
- Սոխը, սխտորը, մանանեխը, կարմիր և սև պղպեղը, մեխակը, կոճապղպեղն ու հիլն ամուր փաթաթում ենք թանզիվե փոքրիկ պարկի մեջ ու կապում:
- Համեմունքներով լի փոքրիկ պարկը դնում ենք կաթսայի մեջ:
- Ավելացնում ենք շաքար և տամիրինդի միջուկ, քացախ և սոյայի սոուս լցնում: Այս ամենը եռման ենք հասցնում և 40 րոպե եփում մարմանդ կրակի վրա:
- Առանձին խառնում ենք աղը, ջուրը, կարրին, անչոուսները և ավելացնում սոուսով լի կաթսային:
- Սոուսը վերցնում ենք կրակից և համեմունքների պարկի հետ միասին լցնում ապակե բանկայի մեջ, փակում կափարիչով ու դնում սառնարանում: Ժամանակ առ ժամանակ խառնում ենք սոուսը և մզում պարկը: Երկու շաբաթ անց պարկը դեն ենք նետում, իսկ արդեն պատրաստի սոուսը շշալցնում: Սոուսն ամենալավը մնում է սառնարանում, իսկ օգտագուրծումից առաջ պետք է թափահարել:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: