- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 45 minutes
Վրացական “Օջախուրի”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կտրատում ենք կարտոֆիլը (մեծ կտորներով), կանաչին, խոզի միսը, սոխը (օղակաձև):
- Թավայի վրա տաքացնում ենք բուսայուղը, ապա ավելացնում կտրատված միսը և տապակում մինչև կարմրելը, որից հետո վրան լցնում ենք սոխը, լավ խառնում:
- Առանձին տապակում ենք կարտոֆիլը, համեմում աղ և պղպեղով, ապա ավելացնում մսի թավայի մեջ, լավ խառնում:
- Մանր կտրատում ենք սխտորը և կանաչին, ավելացնում կարտոֆիլին և մսին:
- Ուտեստը համեմում ենք սև և կարմիր պղպեղներով, ավելացնում կտրատված լոլիկը և խառնում:
- Ըստ ավանդույթի ուտեստը պետք մատուցել կավե ամանների մեջ և վրան շաղ տալ մանրացրած կանաչի:
Իսկական վրացական “Օջախուրի” ամբողջ ընտանիքի համար: “Օջախուրի” վրացերենից թարգմանաբար նշանակում է “ընտանեկան”, այսինքն ընտանիքի համար նախատեսված ուտեստ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
knereq, karoxa kartofili chapabajin@ mi qich sxala grac?) @st nkarneri msi qashin havasar, ete voch avel kartofil ka
Սիրելի Լիլիթ, անհրաժեշտ է 250 գր կարտոֆիլ, սակայն կարտոֆիլի շատ կամ քիչ լինելու դեպքում համը չի տուժի։ Շնորհակալ ենք նկատելու և մեզ տեղեկացնելու համար։ ։)