- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 60 minutes
Տանձով տորթ
Բաղադրիչներ
- տանձ - 3 հատ
- կարագ - 225 գր
- եղեգնաշաքար - 250 գր
- ալյուր - 450 գր
- սոդա - 1 թ/գդ
- դարչին - 1 թ/գդ
- մեղր - 350 գր
- կոճապղպեղ (имбирь) - 1 թ/գդ
- ձու - 3 հատ
- յոգուրտ դասական - 250 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 մլ
Քայլերի հաջորդականություն
- Տանձերը տաշեղներով կտրատում ենք, 100 գր կարագը, 125 գր եղեգնաշաքարը տապակում ենք, ավելացնում տանձերն ու շարունակում մի քանի րոպե տապակել:
Ամանի մեջ լցնում ենք ալյուրը, սոդան, կոճապղպեղը, դարչինը ու լավ խառնում ենք: Առանձին ամանի մեջ հարում ենք 125 գր կարագն ու 125 գր եղեգնաշաքարը: Երբ զանգվածը սպիտակում է, ավելացնում ենք մեղրը: Հատ առ հատ ավելացնում ենք ձվերն ու յոգուրտը, այնուհետև լցնում չոր բաղադրիչները:
- Ձևամանը յուղաթղթապատում ենք և զգուշությամբ շարում տանձերը: Այս ամենից հետո լցնում ենք բիսկվիթն ու տեղափոխում նախօրոք 160 աստիճան տաքացրած ջեռոցն ու թխում 60 րոպե:
Պատրաստում ենք կրեմը: Մնացած տանձերը և սերուցքը անընդհատ խառնելով մարմանդ կրակին եփում ենք, լցնում բլենդերի մեջ և հարում:
Տորթը շրջում ենք, վրան լցնում կրեմն ու մատուցում:
- Ահա և վերջ:
Յուրահատուկ համեղ տորթ վայելելու ժամանակն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: