- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 10 minutes
Տանձով և ընկույզով տորթ
Բաղադրիչներ
- Ջնարակի համար ՝
- ժելատին - 4 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 130 մլ
- յուղ կոկոսի - 30 գր
- եղեգնաշաքար - 30 գր
- մեղր - 130 գր
- շոկոլադ սև - 130 գր (70-80 % դառը)
- տանձ - 1/2 կգ
- Խմորի համար ՝
- ձու - 3 հատ
- ընկույզ - 50 գր
- շաքարավազ - 70 գր
- ալյուր - 40 գր
- Կրեմի համար ՝
- կաթ - 120 մլ
- վանիլին - 1/2 գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 180 մլ
- շաքարի փոշի - 30 գր
- ձու - 2 հատ (դեղնուց)
- շաքարավազ - 20գր
- կիտրոն - 1/4 թ/գդ (քերած կեղև)
- ժելատին - 3 գր
- Գանաշի համար ՝
- շոկոլադ կաթնային - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 մլ
Քայլերի հաջորդականություն
- Ջնարակը պատրաստում ենք 1 օր առաջ։ Ժելատինը ջրում թրջում ենք։ Սերուցքն ու մեղրը լցնում ենք ոչ մեծ կաթսայի մեջ, դնում ենք կրակի վրա, բայց չենք եռացնում, պարզապես, տաքացնում ենք։ Քանի դեռ զանգվածը տաքանում է, սև շոկոլադը դանակով մանրացնում ենք։ Սերուցքը կրակի վրայից վերցնում ենք, վրան ենք լցնում ժելատինը և լավ խառնում ենք։ Այժմ ավելացնում ենք շոկոլադը, խառնում ենք մինչև լուծվի, այնուհետև ավելացնում ենք կոկոսի յուղը։ Եթե կոկոսի յուղ չունենք, ոչինչ չենք ավելացնում։ Ջնարակը թիակով խառնում ենք, որպեսզի շատ պղպջակներ չգոյանան։ Այնուհետև լցնում ենք հերմետիկ փակվող ամանի մեջ և գիշերը թողնում ենք սառնարանում։ Աշխատում ենք փոքր տանձեր վերցնել, որպեսզի թխվածքը շատ բարձր չլինի։ Տանձերը մաքրում ենք, երկու մասի բաժանում և զգուշորեն սերմերը հանում։ Այնպես ենք անում, որ տանձերը շատ չվնասվեն։ Կաթսայի մեջ ջուր ենք լցնում, ավելացնում ենք շագանակագույն շաքարավազն ու մեղրը, այնուհետև ավելացնում ենք տանձերը և տարածում ենք կաթսայի մեջ։ Զանգվածը դնում ենք միջին ուժեղության կրակի վրա և մոտ 30 րոպե եփում ենք, այնուհետև կրակի վրայից վերցնում ենք, թողնում ենք ամբողջությամբ սառչի և տեղափոխում ենք սառնարանը (որ սառչի)։
- Ինչպես բոլոր բիսկվիթները, սա նույնպես սկսում ենք ձվից, որը շաքարի փոշու հետ այնքան խառնում ենք , որ թանձր կայուն փրփուր ստանանք։ Ընկույզը բլենդերի մեջ փշրանքի ենք վերածում և ավելացնում ենք ձվի վրա։ Ալյուրը մաղում ենք և ավելացնում ձվով զանգվածի մեջ, սիլիկոնե թիակով այնքան խառնում ենք մինչև համասեռ դառնա։
- Տապակը յուղաթղթով պատում ենք, վրան կարագ ենք քսում և ալյուր ցանում։
Բիսկվիթի զանգվածը լցնում ենք յուղաթղթով պատված տապակի մեջ և լավ տարածում ենք տապակի կեսի չափով։ Թխում ենք 10 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Պատրաստի բիսկվիթից 17 սմ տրամագծով 2 շրջան ենք կտրում։ Տորթի համար մեզ 1 շերտ է հարկավոր, իսկ երկրորդը կարող ենք սառեցնել և հետագայում այլ տորթի համար օգտագործել։
- Քանի դեռ տանձերը սառչում են, անցնում ենք բավարական կրեմի պատրաստմանը։ Պատրաստման եղանակը գրեթե եփովի կրեմի նման է։ Ժելատինը սառը ջրի մեջ թրջում ենք։ Կաթը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք կիտրոնի քերած կեղևը, վանիլինը և տաքացնում ենք։ Ձվի դեղնուցներն ու շաքարավազը մեկ այլ ամանի մեջ տրորում ենք, եթե կաթը լավ տաքացել է, անընդհատ խառնելով աստիճանաբար դեղնուցների վրա ենք լցնում։ Այդ ամենը լցնում ենք կաթսայի մեջ և դնում ենք թույլ կրակի վրա։ Եթե հատուկ ջերմաչափ ունենք, կրեմը պատարստելուց անընդհատ խառնելով հասցնում ենք մինչև 82 աստիճան, իսկ եթե ոչ, խառնում ենք այնքան մինչև մի քիչ թանձրանա։ Գդալը ընկղմում ենք կրեմի մեջ, եթե այն հավասարաչափ պարուրում է մակերեսը առանց առանձնանալու, ուրեմն պատրաստ է։ Կրակի վրայից վերցնում ենք, ավելացնում ենք ժելատինը և լավ խառնում։ Սննդային փաթեթով ծածկում ենք այնպես, որ այն դիպչի կրեմի մակերեսին։ Թողնում ենք սենյակային ջերմաստիճանի դառնա։ Սերուցքը շաքարի փոշու հետ հարում ենք մինչև մի քիչ պնդանա։ Սառած կրեմը լցնում ենք սերուցքի վրա և սիլիկոնե թիակով խառնում ենք մինչև համասեռ դառնա։
- Սկսում ենք տորթը հավաքել, բայց մինչ այդ պատրաստենք գանաշը։ Կաթսայի մեջ ենք լցնում սերուցքը, եռման աստիճանի ենք հասցնում, որից հետո կրակի վրայից հանում ենք, ավելացնում ենք շոկոլադը և լավ խառնում ենք։ Տանձերը սառնարանից հանում ենք և թղթե սրբիչներով լավ չորացնում ենք։ Այնուհետև տանձերի մի կեսը ջնարակապատում ենք իսկ մյուս մասին ձեռք չենք տալիս,այն մեզ պետք է ձևավորելու համար։ Բիսկվիթը դնում ենք հանվող ձևամանի (18 սմ) մեջ, վրան ենք շարում ջնարակապատ տանձի կեսերը (5 հատ)։ Վրայից բավարական կրեմ ենք լցնում և մոտ 2 ժամով տեղափոխում ենք սառնարանը։
- Ժամանակը լրանալուց հետո ջնարակը մի քիչ տաքացնում ենք, որ այն ծորուն լինի։ Դանակը ձևամանի եզրերով անց ենք կացնում ,տորթը ձևամանից հանում և ջնարակապատում։
Ի դեպ, կրեմը պատրաստելիս պետք է ուշադիր լինել, որ սերուցքն ու կրեմն իրար խառնելուց, կրեմը ոչ թե տաք կամ գոլ լինի, այլ ամբողջությամբ սառած։ Իսկ նախնական փուլում ապահովության համար դեղնուցներին 1 թ/գդ եգիպտացորենի ալյուր կարելի է ավելացնել։ Ժելատինն էլ սառը ջրի մեջ թրջելուց հետո պետք է լավ քամել։ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: