

- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Տապակած դդմիկ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Դդմիկը սառը ջրում լվանում ենք, երկու կողմերից ծայրերը կտրում և օղակ-օղակ կտրատում (եթե դդմիկը մատղաշ չէ, կարելի է կտրատելուց առաջ կեղևազրկել): Կտրատած դդմիկների վրա աղ ենք ցանում:
Պատրսատում ենք թանձրուկը: Ձուն ու թթվասերը խառնում ենք, պատառաքաղով թեթևակի հարում, ավելացնում ենք աղը, պղպեղների խառնուրդը, կանաչին և համեմունքներ՝ ըստ ճաշակի: Վերջում ավելացնում ենք ալյուրն ու թանձրուկը լավ խառնում: Այն պետք է թանձր թթվասերի խտության լինի, ուստի ալյուրի քանակությունը պետք է որոշել աչքաչափով: Թանձրուկի բաղադրիչներն ըստ ցանկության կարելի է փոփոխել, ասենք՝ թթվասերի փոխարեն վերցնել կաթ կամ մայոնեզ: Այդ դեպքում նույնպես ալյուրի քանակությունը պետք է կարգավորել աչքաչափով:
Դդմիկի կտորների դուրս տված հեղուկը թափում ենք ու վերջիններս թաթախում ալյուրի մեջ: Այս փուլը կարևոր է այնքանով, որ ալյուրոտ դդմիկներն ավելի լավ են պահում թանձրուկը:
- Դդմիկի կտորներն ալյուրի մեջ թաթախելուց հետո ընկղմում ենք թանձրուկի մեջ, երկու կողմից տապակում բուսայուղով: Եթե ուզում ենք, որ դդմիկների ներսը մի քիչ կիսաեփ մնա, պետք է տապակենք առանց կափարիչի` ուժեղ կրակին: Իսկ եթե անհրաժեշտ է, որ դդմիկների ներսը նույնպես լավ եփվի ու փափուկ լինի, տապակում ենք կափարիչը ծածկած կամ էլ մարմանդ կրակին:
- Ահա և վերջ:
Նշենք, որ այս հիանալի նախուտեստը պատրաստելու համար կարելի է վերցնել թե՛ սովորական դեղնավուն դդմիկ և թե՛ կանաչ ցուկինի: Իսկ խրթխրթան շերտ գոյացնելու համար կարելի է այն պատրաստել գարեջրով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: