

Տապակած դդմիկ կճուճիկների մեջ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Դդմիկները կտրատում ենք, համեմում աղով ու պղպեղով:
- Բուսայուղով լի տապակը դնում ենք կրակի վրա, դդմիկները թաթախում ենք ալյուրի մեջ:
- Դդմիկները տապակում ենք երկու կողմից:
- Միսը կտրատում ենք, վրան լցնում ենք կտրատած սոխը, համեմում ենք աղով ու պղպեղով:
- Մսի ու սոխի խառնուրդը բաժանում ենք 3 մասի և լցնում ենք կճուճիկների մեջ:
- Այնուհետև մաքրում ենք կարտոֆիլն ու կտրատում:
- Կտրատած կարտոֆիլը ևս բաժանում ենք երեք հավասար մասերի ու լցնում ենք կճուճիկների մեջ՝ վրան դնելով մի ատամիկ սխտոր:
- Վրան դնում ենք տապակած դդմիկները:
- Լոլիկներից յուրաքանչյուրը բաժանում ենք 4 մասի ու տեղավորում կճուճիկների մեջ:
- Մաղադանոսը մանր կտրատում ենք ու լցնում դդմիկների վրա:
- Հալվող պանիրն անցկացնում ենք քերիչով, լցնում ենք կճուճիկների մեջ:
- Պանրի վրա ավելացնում ենք մայոնեզ:
- Կճուճիկները ծածկում ենք կափարիչով ու 40 րոպե եփում ջեռոցում 180 աստիճան ջերմությամբ:
Ուտեստը մատուցում ենք կճուճիկներով:
Բարի ախորժակ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: