

Տապակած Լոլիկով աղցան
Բաղադրիչներ
- չերրի լոլիկ - 8 հատ
- պղպեղ բուլղարական - 1 հատ
- սունկ շամպինիոն - 5-6 հատ
- ընկույզ - 20 գր
- մաղադանոս - մի քանի ճյուղ
- ձիթայուղ - տապակի համար
Քայլերի հաջորդականություն
- Կտրատում ենք շամպինիոնը:
- Այնուհետև տապակում ենք մոտ 10 րոպե:
- Չերրի լոլիկը կտրում ենք երկու հավասար մասերի:
- Ապա երկու կողմից տապակում ենք ուժեղ կրակի վրա 5-7 րոպե:
- Կտրատում ենք բուլղարական պղպեղը:
- Պանիրը քերիչով անցկացնում ենք:
- Մանրացնում ենք ընկույզը:
- Աղցանի բաղադրիչները լցնում ենք ամանի մեջ, ավելացնում կանաչի և խառնում: Վերջում վրան քերած պանիր և մանրացրած ընկույզ ենք լցնում:
Ահա և վերջ: Հեշտ, շատ համեղ և օգտակար աղցան:
Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: