

- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40-50 minutes
Տապակած կարտոֆիլ ջեռոցում
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ջեռոցը 230 աստիճան տաքացնում ենք: Կարտոֆիլը լավ մաքրում ենք, ցանկության դեպքում կեղևազրկում և երկայնակի կտրատում: Լցնում ենք սառը ջրով ամանի մեջ՝ ավելացնելով նաև սառույց: Թողնում ենք 30 րոպե, հետո հանում ենք ու թղթե սրբիչով չորացնում:
- Աղը, սխտորի փոշին, պապրիկան ու սև պղպեղը սեղմակով մեծ տոպրակի մեջ խառնում ենք: Կարտոֆիլը նույնպես լցնում ենք տոպրակի մեջ ու լավ թափահարում: Հետո լցնում ենք ¼ բաժակ ձիթայուղն ու նորից թափահարում, մինչև կարտոֆիլի բոլոր կտորները պատվեն խառնուրդով:
- Տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում, մեջը շարում կարտոֆիլի կտորներն ու թխում 40-50 րոպե, մինչև որ կարտոֆիլը դառնա դարչնագույն ու խրթխրթան:
- Քանի դեռ կարտոֆիլը եփվում է, թարմ մաղադանոսը մանրացնում ենք և վրան քերում պանիրը: Կարտոֆիլի կտորները տապակից դատարկում ենք պանրով ու մաղադանոսով ամանի մեջ և խառնում:
- Ահա և վերջ:
Իսկ Դուք նման կարտոֆիլ կերե՞լ եք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: