- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 25 minutes
Տապակած պանիր
Բաղադրիչներ
- պանիր սուլուգունի - 750գր
- պաքսիմատ - 1 բաժակ (սպիտակ հացից)
- պանիր պարմեզան - 30գր (կամ չոր տեսակի այլ պանիր)
- պղպեղ կարմիր - 1թ/գդ
- պղպեղ չիլի - 1/4թ/գդ՝ ըստ ճաշակի
- աղ - 1թ/գդ
- ձու - 2 հատ
- ալյուր - 2ճ/գդ
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն
- Սուլուգունի պանիրը կտրատում ենք եռանկյունաձև կամ Ձեր ցանկացած չափի և ձևի:
- 30գր չոր պանիրը անցկացնում ենք մանր քերիչով, ավելացնում համեմունքները, աղը և պաքսիմատը: Լավ խառնում ենք ստացված զանգվածը:
- Ձուն թեթևակի հարում ենք 2պտղունց աղի հետ:
- Պանիրը գլորում ենք սկզբում ալյուրի մեջ, հետո ձվի, ապա պաքսիմատի մեջ:
- Թավայի մեջ լցնում ենք մինչև 1սմ բարձրության բուսայուղ և դնում միջինից բարձր կրակի վրա: Տապակում ենք պանրի կտորները 2 կողմից մինչև դրանց ոսկեգույն դառնալը:
Պանիրը երկար տապակել չի կարելի. հակառակ դեպքում այն կհալչի կամ շատ բուսայուղ կներծծի:
Տապակված պանիրը դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ազատվենք ավելորդ յուղից:
Նախուտեստը կարելի է մատուցել նաև սոուսով, որի համար անհրաժեշտ է խառնել 2ճ/գդ թթվասերը, 2ճ/գդ մայոնեզը և քերիչով անցկացրած 1 հատ վարունգը:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Knereq paqsimat vorna
Պաքսիմատը պինդ խմորից թխված կտրատած և կրկին չորացրած հաց է (սուխարի):
Inch sousov karox enq matucel ev suluguni panri poxaren inch karox enq oqtagircel
Բարև Ձեզ, ներողություն ենք խնդրում մեկնաբանությունն ուշացումով նկատելու համար։ Այս բաղադրատոմսում լավագույն տարբերակը հենց սուլուգունի պանիրն է, բայց կարող եք օգտագործել նաև մոցարելլա և չեդդեր պանիրները։ Սոուսներից ամենահարմար տարբերակներն են սխտորի սոուսը, լոլիկով սոուսը, ինչպես նաև հունական ձաձիկի սոուսը, որի պատրաստման եղանակին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ http://www.cooks.am/%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%B8%D5%B8%D6%82%D5%BD-%D5%B1%D5%A1%D5%B1%D5%AB%D5%AF%D5%AB/
Inchqan ush eq patasxanum harcerin shef xoharar
Կարող եք առաջարկել նուտելլայի բաղադրատոմս որն կունենա իրական նուտելլայի համն
Սիրելի Արփինե, փորձեք պատրաստել ահա այս եղանակով՝ http://www.cooks.am/%D5%B6%D5%B8%D6%82%D5%BF%D5%A5%D5%AC%D5%AC%D5%A1-%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4/
Սիրելի շեֆ խոհարար կարող եք առաջարկել համբուրգերի հացի բաղադրատոմս
Սիրելի Արփինե, ահա բաղադրատոմսը՝http://www.cooks.am/%D5%B0%D5%A1%D6%81-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D6%80%D5%A3%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80/