- Yield: 15 րոպե անղ
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15 minutes
Տավարի լյարդով աղցան
Բաղադրիչներ
- միս տավարի - 300 գր(լյարդ)
- սոխ - 200 գր
- գազար - 200 գր
- ընկույզ - 30 գր
- ձու - 3 հատ
- սխտոր - 1-3 պճեղ
- քացախ խնձորի - 1 ճ/գդ
- մայոնեզ
- բուսայուղ
- աղ
Քայլերի հաջորդականություն
- Մաքրում ենք սոխը և բարակ կիսաշրջանաձև կտրում։ Թավայի մեջ մի քիչ բուսայուղ ենք լցնում և սոխը լցնում վրան։ Տապակում ենք մինչև թափանցիկ և թեթև ոսկեգույն երանգ ստանանք, ապա համեմում ենք աղով։ Պատրաստի սոխը լցնում ենք աղցանամանի մեջ։
- Գազարը մաքրում ենք, անցկացնում խոշոր քերիչով և դնում թավայի մեջ։ Տապակում ենք մինչև փափկի, աղ ենք անում և նույնպես տեղափոխում աղցանամանի մեջ։
- Պատրաստում ենք նրբաբլիթները։
Ձուն 1 պտղունց աղի հետ հարում ենք։ Լցնում ենք տաքացրած թավայի մեջ և նրբաբլիթները տապակում։ Նույն կերպ պատրաստում ենք նաև մնացած նրբաբլիթները։
- Նրբաբլիթները շարում ենք իրար վրա, ռուլետի տեսքով փաթաթում և 1 սմ հաստության կտորներով կտրատում։
Ընկույզը մեծ կտորների ենք բաժանում և թավայի մեջ չորացնում։
- Լվանում ենք լյարդը և փառը հանում։ Բարակ և նեղ կտորների ենք բաժանում, որպեսզի լյարդը հեշտ կտրվի, պետք է թեթևակի սառեցնել, նոր կտրել (0.5-1 ժամով սառնարանն ենք դնում )։ Թավայի մեջ կարագը լավ տաքացնում ենք , այնուհետև ավելացնում լյարդը։ Անընդհատ խառնելով 2-3 րոպե ուժեղ կրակի վրա (ժամանակ պահեք, 2-3 րոպեից ոչ երկար) տապակում ենք։ Ուժեղ կրակի վրա տապակելով լյարդն ավելի փափուկ կլինի։ Երկար տապակելու ընթացքում լյարդը ձիգ է դառնում։
Որպեսզի լյարդը փափուկ լինի. պետք է անպայման փառը հանենք,բարակ շերտերով
կտրատենք և արագ տապակենք ուժեղ կրակի վրա։
- Պատրաստի լյարդը միացնում ենք մնացած բաղադրիչների հետ։
Ավելացնում ենք մի քիչ մայոնեզ, քացախ, ճզմած սխտոր։ Այդ ամենը խառնում ենք և
ըստ ճաշակի աղ անում։
- Թողնում ենք, որ աղցանը հանգստանա 15 րոպե, ապա անցնում համտեսելուն:
Որպեսզի աղցանը յուղոտ չլինի, գազարը, սոխն ու լյարդը տապակում ենք քիչ յուղի մեջ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: