- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 50-60 minutes
Տավարի կողոսկրեր ջեռոցում
Բաղադրիչներ
- միս տավարի - 1,6 կգ (կողոսկրեր)
- բուսայուղ - 1 ճ/գդ
- մանանեխ - 1 ճ/գդ
- սխտոր - 1 թ/գդ (փոշի)
- պղպեղ կարմիր - 1 թ/գդ
- ուրց - 1 թ/գդ (չորացրած)
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Համեմունքները մանանեխի, սխտորի փոշու, աղի և բուսայուղի հետ խառնում ենք։
- Միսը խոհարարական թելով կապում ենք և վրան քսում պատրաստված խառնուրդը։
- Այնուհետև միսը դնում ենք տապակի մեջ, 20 րոպեով տեղափոխում մինչև 220 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ 20 րոպեից ջեռոցի ջերմաստիճանը իջեցնում ենք մինչև 190 աստիճան և եփում, մինչև պատրաստ լինի։ Եթե ունենք մսի համար նախատեսված ջերմաչափ, այն 57-60 աստիճան պետք է ցույց տա` ամենաօպտիմալ ջերմաստիճանը։ Ընդհանուր առմամբ մոտ 50 րոպե եփում ենք։
Պատրաստի միսը 10 րոպե սենյակային ջերմաստիճանում թողնում ենք, որից հետո մատուցում։
Տավարի կողոսկրեր պատրաստելու բազմաթիվ բաղադրատոմսեր կան, բայց այս մեկն առանձնանում է նրանով, որ պատրաստվում է առանց ոսկրահան անելու` դրանով իսկ պահպանելով հյութեղությունը։ Այն կարող ենք մատուցել նարշարաբ սոուսի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: