- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45-50 minutes
Տավարի միս ` համեմունքներով
Բաղադրիչներ
- միս տավարի - 1,2 կգ (մեկ կտոր)
- Բանջարեղենային արգանակի համար`
- ջուր - 1 լ
- գազար - 1 հատ
- սոխ - 1 գլուխ
- դափնու տերև (лавровый лист) - մի քանի հատ
- պղպեղ սև հատիկավոր - մի քանի հատ
- աղ - ըստ ճաշակի
- Ինչպես նաև՝
- ձիթայուղ - 4 ճ/գդ
- ուրց - մի քանի ճյուղ
- հազրեվարդ (розмарин) - մի քանի ճյուղ
- կարտոֆիլ - 6-8 հատ
- սոխ - 1 գլուխ
- Սոուսի համար`
- կարագ - 50 գր
- ալյուր - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բանջարեղենային արգանակը: 1 լ ջրի մեջ լցնում ենք 1 գազարը, 1 գլուխ սոխը և 3 հատ սև պղպեղը: Եռալուց հետո լցնում ենք դափնու տերև, մի քանի հատ պղպեղ և աղ:
Պատրաստում ենք միսը: Լվանում ենք, աղ ու պղպեղ ցանում և ձիթայուղապատում:
Խոհարարական թելով այնպես ենք փաթաթում միսը, որ վերջինս ուղիղ դառնա: Միսը տապակում ենք 2 ճ/գդ ձիթայուղով՝ ուժեղ կրակին, մինչև կեղևի առաջանալը:
- Լվանում ենք կանաչիները, շարում ձևամանի մեջ և լցնում բանջարեղենային արգանակը: Միսը դնում ենք վրան և եփում 190 աստիճան տաքացրած ջեռոցում 45 րոպե:
Այդ ընթացքում մաքրում ենք կարտոֆիլն ու սոխը և կտրում մեծ կտորներով և տեղափոխում ջեռոց՝ դնում ջեռոցի երկրորդ մակարդակում՝ մսի տակ: Սովորաբար, միսն ու կարտոֆիլը նույն ժամակում են պատրաստվում:
- Պատրաստի միսը դնում ենք ափսեի մեջ:
- Փաթաթում ենք փայլաթիթեղով և այդպես թողնում 10 րոպե:
- Պատրաստում ենք սոուսը: Կաթսայի մեջ լցնում ենք մսից անջատված ջուրն ու բանջարեղենային արգանակը և մարմանդ կրակին եփում 10 րոպե:
- Այնուհետև ավելացնում ենք կարագը: Թավայի մեջ տապակում ենք ալյուրը, մինչև ոսկեգունելը, լցնում ենք սոուսի մեջ: Ահա և վերջ:
- Սոուսը մսի հետ մատուցում ենք:
Ստացանք յուրահատուկ տավարի միս , որը, միանշանակ դուր գա Ձեր ընտանիքի անդամներին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: