- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Տավարի մսով կարկանդակներ
Բաղադրիչներ
- խմոր ֆիլո - 250 գր
- սոխ - 1 գլուխ
- զիրա - 1 թ/գ
- դարչին՝ աղացած - 1/3 թ/գ
- կարագ - 100 գր
- սխտոր - 2-3 ատամիկ
- միս տավարի (աղացած) - 1 կգ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սոխն ու սխտորը մանր կտրատում ենք։ Սոխը 3-4 րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։ Ավելացնում ենք սխտորը, զիրան, դարչինն ու կես րոպե տապակում ենք։ Այնուհետև ավելացնում ենք միսն ու 10-13 րոպե տապակում ենք։
- Ստացված մսային զանգվածը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք մանր կտրատած մաղադանոսն ու խառնում ենք։
- Խմորաշերտերը բացում ենք, պատում փափկած կարագով և այնպես ենք անում, որ ստանանք երկար ուղղանկյունաձև խմորաշերտ։
- Մսային զանգվածը լցնում ենք խմորի վրա։
- Խմորը փաթաթում ենք խխունջի նման, դնում ենք ձևամանի մեջ ու կարագապատում ենք։
- Եփում ենք 25-30 րոպե 190 աստիճան տաքացրած ջեռոցում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: