

- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Տավարի մսով ու գազարով կարկանդակներ
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 350 գր
- գազար կորեական - 150 գր
- մայոնեզ - 6 ճ/գ
- կանաչի - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- խմորիչով խմոր - 800 գր
- բուսայուղ - 30 մլ
Քայլերի հաջորդականություն
- Սոխը մաքրում, մանր կտրատում ու տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ մինչև թափանցիկ դառնա։
Սոխին ավելացնում ենք տավարի աղացած միսը և 15 րոպե տապակում ենք՝ վերջում համեմելով աղով ու պղպեղով։
- Կորեական գազարը կտրատում ենք, ապա մայոնեզին ավելացնում ենք կտրատած կանաչին։
- Խմորը բաժանում ենք փոքր գնդիկների, ապա լցնում ենք շերտավոր միջուկը (առաջին շերտ՝ տավարի միսը սոխով, երկրորդը՝ կանաչիով մայոնեզը, իսկ երրորդ շերտը՝ կորեական գազարը)։ Խմորի եզրերն ամրացնում ու ձևավորում ենք կարկանդակներ։
- Կարկանդակները դնում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ ու 15-20 րոպե թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Համեղ կարկանդակները պատրաստ են։
Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: