- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 15 minutes
Տարտալետկայի խմոր
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
Տարտալետկաները մեզ օգնում են աղանդերն ու նախուտեստները գեղեցիկ մատուցել: Վերջիններս պատրաստվում են քաղցր, ոչ քաղցր ու փխրուն խմորներով: Այսօր կներկայացնենք համեղ տարտալետկաներ պատրաստելու գաղտնիքը:
- Պատրաստում ենք քաղցր տարտալետկաներ: Ձվերը լցնում ենք ամանի մեջ, ավելացնում ենք շաքարավազը: Այնուհետև ավելացնում ենք կարագը և լավ խառնում ենք: Ավելացնում ենք ալյուրն ու խմոր ենք հունցում: 7 մմ հաստությամբ խմոր ենք գրտնակում, ձևամաններով խմոր ենք կտրում և զամբյուղների տեսք տալիս:
- Թխում ենք 15 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Պատրաստի զամբյուղները ձևամանից հանում ենք և սառեցնում:
- Պատրաստում ենք ոչ քաղցր խմոր: Մեզ անհրաժեշտ բոլոր բաղադրիչները խառնում ենք, ստանում համասեռ զանգված: 7 մմ հաստությամբ խմոր ենք գրտնակում: Ձևամաններով խմոր ենք կտրում և զամբյուղների տեսք տալիս: Այնուհետև թխում ենք 15 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Այս տարտալետկաները կարող ենք լցոնել սնկով, ապխտած մսով, պանրով և այլն:
- Պատրաստում ենք փխրուն խմոր: Աղը խառնում ենք ալյուրի հետ, ավելացնում կտորներով կտրատված կարագը: Սուր դանակով սկսում ենք ալյուրի մեջ կտրատել կարագը մինչև ստանանք փշրանքանման զանգված: Այնուհետև արագ խմոր ենք հունցում քանի դեռ կարագը չի հալչել: 7 մմ հաստությամբ խմոր ենք գրտնակում և շրջանաձև կտրատում: Տեղադադրում ենք համապատասխան ձևամանների մեջ և թխում մոտ 15 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում մինչև բաց կարմրավուն երանգի ստացումը:
Այսօր ներկայացրեցինք տարտալետկաի խմոր , որը կարող եք տարբեր միջուկներով լցոնել: Ձևամանները, որոնցում թխվելու են տարտալետկաները պետք է լինեն չկպչուն ծածկույթով, հակառակ դեպքում, վերջիններս պետք է պատել բուսայուղով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: