- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20 minutes
Տարտալետկաներ լոլիկով և պանրով
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ալյուր - 130 գր
- կարագ - 60 գր
- աղ - 1/8 թ/գդ
- շաքարավազ - 1/8 թ/գդ
- ջուր - 1-2 ճ/գդ
- Լցոնի համար՝
- պանիր ֆետա - 115 գր
- պանիր - 50 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 60 մլ
- լոլիկ չերրի - 30 հատ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Բլենդերի կաթսայի մեջ լցնում ենք ալյուրը, աղը, շաքարավազն ու խորանարդիկներով կտրատած կարագը: Մանրացնում ենք այնքան, մինչև ստացվի յուղոտ փշրանք:
- Ավելացնում ենք ջուրն ու հնարավորինս արագ խմոր հունցում: Շատ երկար խառնել պետք չէ, քանի որ կարագը կհալվի, ու խմորը փայտի նման կլինի: Խմորը գնդում ենք, փաթաթում սննդային թաղանթի մեջ ու 30-40 րոպեով դնում սառնարանը:
Սառած խմորը թաղանթի միջից հանում ենք և 4-5 մմ հաստությամբ գրտնակում: Խմորից շրջաններ ենք կտրում՝ ձևամանի տրամագծից մի քիչ ավելի մեծ: Շրջանները դնում ենք ձևամանի մեջ, մատներով սեղմում հատակին ու կողքերին և ավելորդ մասերը կտրում:
- Խմորի վրա նրբաթիթեղի կտորներեր ենք դնում, մեջը բեռ լցնում (լոբի, ոլոռ կամ բրինձ):
- Դնում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ ու թխում 7 րոպե: Նրբաթիթեղն ու բեռը հանում ենք և հատակը պատառաքաղով ծակծկում: Նորից դնում ենք ձևամանի մեջ ու թխում ևս 5 րոպե: Կրկին հանում ենք, թողնում այդպես, սակայն ջեռոցը չենք անջատում:
Պատրաստում ենք լցոնը: Կիսապինդ պանիրը քերիչով քերում ենք, ֆետան փշրում և խառնում:
- Պանիրը լցնում ենք թխված հիմքերի մեջ, լցնում սերուցքն ու շարում լոլիկները (եթե խոշոր են՝ մի քանի կտոր ենք անում):
- Դնում ենք ջեռոցը (ջերմաստիճանին ձեռք չենք տալիս) և թխում 20 րոպե: Մատուցում ենք տաք վիճակում:
Ի դեպ, տարտալետկաներ թխելու փոխարեն կարելի է մեկ հատ մեծ տարտ թխել: Այդ դեպքում պարզապես պետք է կրկնապատկել մթերքի քանակը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: