- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 15-20 minutes
Տարտալետկաներ մուրաբայով և կրեմով
Բաղադրիչներ
- Զամբյուղների համար՝
- շաքարավազ - 100 գր
- կարագ - 150 գր
- վանիլին - 1 թ/գդ
- ձու - 1 հատ
- թթվասեր - 1 ճ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- ալյուր - 250 գր
- Կրեմի համար՝
- ձվի սպիտակուց - 3 հատ
- ջուր - 88 մլ
- աղ կիտրոնի - 1/3 թ/գդ
- ջեմ - 200 գր
- շաքարավազ - 250 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք զամբյուղները: Կարագը 100 գր շաքարավազի և վանիլինի հետ հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք: Այնուհետև ավելացնում ենք ձուն, թթվասերը և խառնում:
Լցնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրն ու խմոր հունցում (երկար չենք հունցում): Խմորը սննդային փաթեթով ծածկում ենք և 1 ժամով դնում սառնարանը:
- Խմորը սառնարանից հանում ենք, մի մասը կտրում և ոչ մեծ երշիկ ձևավորում, ինչից հետո էլ ընկույզի չափ կտորների ենք բաժանում:
Յուրաքանչյուր կտորը բարակ լոշիկի տեսքով գրտնակում ենք, դնում ձևամանի մեջ և կիպ սեղմում պատերին: Խմորի հատակը պատառաքաղով մի քանի տեղից ծակծկում ենք (խմորը կպչուն է, այդ իսկ պատճառով էլ աշխատելիս պետք է ալյուր ցանել):
- Խմորով ձևամանները դնում ենք տապակի մեջ և 200 աստիճան տաքացրած ջեռոցում 7 րոպե թխում (ձևամանին բուսայուղ չենք քսում):
- Հետևում ենք, որ զամբյուղները շատ չթխվեն:
- Պատրաստում ենք կրեմը: Սպիտակուցները լցնում ենք հարիչի բաժակի մեջ:
Շաքարավազն ու ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, դնում կրակին և զգուշորեն խառնում, որպեսզի շաքարավազը չվառվի:
Օշարակը եփվելու ընթացքում, հարում ենք սպիտակուցները: Պետք է այնքան հարենք, մինչև պինդ փրփուր ստանանք: Օշարակը 4 րոպե եփելուց հետո, ավելացնում ենք կիտրոնի աղն ու խառնում (օշարակը հաճախակի խառնել չի կարելի): Եփվելու 5-րդ րոպեին փորձում ենք. օշարակից կաթեցնում ենք սառը ջրով բաժակի մեջ, եթե ջրից հանելուց փափուկ գնդիկ ստացվի, ապա օշարակը պատրաստ է:
- Օշարակը կրակից վերցնում ենք, այնուհեև զգուշորեն բարակ շիթով լցնում ենք սպիտակուցների վրա և հարիչի բարձր արագությամբ հարում: Կրեմը չափսերով սկսում է ավելանալ: Ամբողջ օշարակը սիտակուցների մեջ լցնելուց հետո ևս 7-10 րոպե հարում ենք՝ մինչև կրեմը սառչի (պատրաստի կրեմը պետք է ձևը լավ պահպանի):
- Հավաքում ենք տորթը: Զամբյուղիկների մեջ 1 թ/գդ ջեմ ենք լցնում, այնուհետև հրուշակեղենային պարկի միջոցով վրան լցնում կրեմը: Ցանկության դեպքում հրուշակեղենային քերուկ ենք լցնում:
- Ահա և վերջ:
Այս բաղադրատոմսով պատրաստեցինք 24 տարտալետկա:
Այսպիսով, ստացանք շատ համեղ տարտալետկաներ , որոնք հարմար է պատրաստել ցանկացած տեսակի ջեմով: Կարող ենք վրան նաև շոկոլադե քերուկ լցնել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: