

- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Տարտալետկա “Ծաղիկներ”
Բաղադրիչներ
- կարագ - 180 գր
- ալյուր - 300 գր
- ձու - 1 հատ
- ձվի դեղնուց - 2 հատ
- աղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- 1 ձուն և 2 դեղնուցը լցնում ենք տարայի մեջ և վրան ավելացնում աղը: Հարում ենք զանգվածը ու ավելացնում նախապես փափկեցված կարագը:
- Ավելացնում ենք ալյուրը և խառնուրդը փշուրում:
- Խմորը բաժանում ենք 2 մասի:
- Յուրաքանչյուր շերտը բացում ենք 2-3 մմ հաստությամբ: Տարտալետկաները պատրաստելու համար խմորը կտրատում ենք թխվածքաբլիթների համար նախատեսած ձևամաններով:
- Ձևավորված շերտերը դասավորում ենք կեքսերի համար նախատեսված ձևամանների մեջ, շերտերի ներքևի հատվածում պատառաքաղով մի քանի անցքեր ենք անում և թխում:
- Աղի աղցանների համար պատրաստված տարտալետկաներն արդեն պատրաստ են:
Եթե ցանկանում ենք օգտագործել քաղր, մրգային աղցանների համար, ապա խմորին մի փոքր շաքարավազ կարող ենք ավելացնել:
- Ահա և վերջ:
Աղցաններն ու խավիարը գեղեցիկ մատուցելու համար պատրաստում ենք տարտալետկա և զարմացնում հյուրերին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk qani astichani tak u qani rope enq txum
Բարև Ձեզ, թխում եք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 🙂
Karox enq aranc karag anel?
Բարև Ձեզ Գայանե ջան, պետք է կարագով պատրաստեք 🙂