- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Տարտ եփած կրեմով և ազնվամորիով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 250 գր
- կարագ - 120 գր
- շաքարի փոշի - 80 գր
- ձու - 1 հատ
- ջուր - 1 ճ/գդ
- Կրեմի համար՝
- կաթ - 300 մլ
- շաքարավազ - 100 գր
- կարագ - 100 գր
- ալյուր - 50 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- վանիլին - 0.5 թ/գդ
- Ինչպես նաև՝
- ազնվամորի - 300-400 գր (կամ ելակ)
- շոկոլադ սև - 50 գր
- կաթ - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Փափկեցրած կարագը շաքարի փոշու հետ հարում ենք: Ավելացնում ենք ձուն և 1 ճ/գդ սառը ջուրը (եթե ձուն փոքր է, ապա ևս 1 ճ/գդ ջուր ենք ավելացնում) և խառնում ենք: Աստիճանաբար ավելացնում ենք ալյուրը և շարունակում գդալով խառնել:
- Խմորը լցնում ենք 26 սմ տրամագծով ձևամանի մեջ և կողքեր ձևավորելով ձեռքերով հավասարեցնում: Առնվազն 30-40 րոպեով դնում ենք սառնարանի մեջ:
- Պատրաստում ենք կրեմը: Ձվի դեղնուցները, շաքարավազը, ալյուրը, վանիլինը և կաթի 1/3 մասը խառնում ենք այնքան, մինչև համասեռ զանգված ստանանք:
- Մնացած կաթը լցնում ենք հաստ տակով կաթսայի մեջ, տաքացնում ենք, ավելացնում ենք դեղնուցներով զանգվածն ու լավ խառնում: Թույլ կրակի վրա, անընդհատ խառնելով եփում ենք, մինչև զանգվածը թանձրանա: Ստանում ենք շատ թանձր կրեմ: Զանգվածը վերցնում ենք կրակի վրայից և թեթևակի սառեցնում, այնուհետև ավելացնում ենք կտրատած կարագն ու խառնում մինչ վերջինս լուծվի և համասեռ կրեմ ստացվի: Պատրաստի կրեմն ամբողջությամբ սառեցնում ենք:
- Խմորով ձևամանը հանում ենք սառնարանից և մի քանի տեղից պատառաքաղով ծակծկում:
- Վրան յուղաթուղթ ենք դնում, իսկ վերջինիս վրա՝ որևէ ծանրություն ( լոբի կամ սիսեռ, որը պետք է ծածկի նաև տորթի կողքերը):
- Դնում ենք նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ, թխում 20-30 րոպե, այնուհետև խմորի վրայից հանում ենք ծանրությունը և ևս 5-7 րոպե թխում: Պատրատի շերտն ամբողջությամբ սառեցնում ենք:
Շոկոլադն ու կաթը հալեցնում ենք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում: Շոկոլադը վրձնով քսում ենք շերտի վրա և դնում սառնարանի մեջ, որպեսզի սառչի:
- Քսում ենք կրեմը: Վրան շարում ենք ազնվամորին (սկսում ենք եզրերից): Տարտը կարող ենք անմիջապես համտեսել, բայց լավ կլինի գիշերը թողնել սառնարանում և վայելել հաջորդ օրը:
- Բարի ախորժակ:
Այսպիսի տարտ կարող եք մատուցել որպես աղանդեր՝ որևէ թարմ քամած հյութի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: