

- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 25 minutes
Տաք բուտերբրոդ – ձողիկներ
Բաղադրիչներ
- բուսայուղ - 2 ճ/գդ
- աղ - 0.5 թ/գդ
- հաց սպիտակ - 8 կտոր
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 200 գր
- պանիր հալված - 100 գր
- ձու - 2 հատ
Քայլերի հաջորդականություն
- Հացերի չոր ծայրերը կտրում ենք և գրտնակում: Վրան հալած պանիր ենք քսում և ռուլետանման փաթաթում:
- Վարսակի փաթիլները բլենդերում մանրացնում ենք, իսկ ձվերն ու աղը՝ միասին պատառաքաղով հարում: Ձողիկները թաթախում ենք սկզբից ձվի, այնուհետև՝ վարսակի փաթիլների մեջ:
- Համեղ բուտերբրոդ ստանալու համար մեզ մնում է միայն ձողիկները բուսայուղապատ թավայում տապակել:
- Ահա և վերջ:
Յուրահատուկ բուտերբրոդ պատրաստեցինք, այդպես չէ՞ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: