- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Տաք բուտերբրոդ ձվով
Բաղադրիչներ
- հաց սպիտակ - 3 հատ (բուտերբրոդի)
- խոզապուխտ - 150 գր
- վարունգ մարինացված - 1 հատ
- մանանեխ - 1 թ/գդ
- մայոնեզ - 4 ճ/գդ
- ձու - 7 հատ (լորի)
- սամիթ - մի քանի ճյուղ
- բուսայուղ - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Խոզապուխտն ու վարունգը ձողաձև կտրատում ենք: Մանանեխն ու մայոնեզը խառնում, հացերի վերևի մասը կտրում ենք, միջուկը հանում:
Հացի մեջ քսում ենք մայոնեզի ու մանանեխի խառնուրդը, հետո հավասարաչափ դասավորում կտրատած խոզապուխտն ու վարունգը: Տապակի մեջ բուսայուղ ենք ցողում, հացերը շարում, վրան կոտրում 2-3 լորի ձու: Թխում ենք 5-7 րոպե, 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Մատուցելուց առաջ վրան ցանում ենք մանր կտրատած սամիթ:
Վերջում ավելացնենք, որ տաք բուտերբրոդ կարելի է պատրաստել նաև այլ մթերքներով՝ նրանցով, որոնք առավել սիրված են Ձեր ընտանիքում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: