- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 40-45 minutes
Տեֆտելի լոլիկի մածուկով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Հացի խրթխրթան հատվածները հանում ենք, այնուհետև հացը դնում ենք կաթի մեջ։
- Տավարի խճողակը լցնում ենք ամանի մեջ։
Ավելացնում ենք թեթևակի քամած հացը, մանրացված սխտորը և կես կիտրոնի կեղևը։ Աղ և պղպեղ ենք անում, ավելացնում ենք ուրցը (կարելի է այն մատներով տրորել, որպեսզի բույրը բացվի)։
- Խճողակը հանգամանորեն հունցում ենք։
- Փոքր չափի տեֆտելիներ ենք ձևավորում (մոտ 22 հատ)։
- Սոխը մաքրում ենք և մանր կտրատում։
- Բուսայուղը թավայի մեջ լավ տաքացնում ենք։
Տեֆտելիները բոլոր կողմերից միջին ուժեղության կրակի վրա տապակում ենք, մինչև ոսկեգույն դառնան։ Եթե թավան փոքր է 2 անգամով ենք տապակում, որպեսզի դրանք ոչ թե շոգեխաշվեն, այլ տապակվեն։ Այնուհետև տեղափոխում ենք մեկ այլ ամանի մեջ, կափարիչով ծածկում ենք, որպեսզի չսառչեն։
- Թավայի մեջ ենք լցնում սոխը (անհրաժեշտության դեպքում բուսայուղ ենք ավելացնում)։ Մոտ 5 րոպե տապակում ենք` մինչև ոսկեգույն դառնա։
- Ավելացնում ենք լոլիկը`սեփական հյութի մեջ (կարող ենք նախապես քամիչի մեջ լցնել և տրորել, որպեսզի սերմերը դուրս գան)։ Եթե թարմ լոլիկ ենք օգտագործում, պետք է նախապես վրան եռացրած ջուր լցնենք, 5 րոպե թողնենք, այնուհետև խաչաձև կտրվածք անենք, կեղևազրկենք և խորանարդներով կտրատենք։
Հասցնում ենք եռման աստիճանի, աղ և պղպեղ ենք անում (ըստ ցանկության մեկ պտղունց ուրց էլ կարող ենք ավելացնել)։
- Տեֆտելիները լցնում ենք թավայի մեջ և 0,5-1 բաժակ եռացրած ջուր ենք ավելացնում վրան։ Թույլ կրակի վրա մոտ 20 րոպե շոգեխաշում ենք ։
- Այնուհետև ավելացնում ենք խորանարդաձև կտրատած դդումը (եթե սառեցված են, այդպես էլ լցնում ենք, առանց հալեցնելու)։
- Շոգեխաշում ենք ևս 20-30 րոպե, մինչև դդումը փափկի։
Մատուցում ենք տաք վիճակում կարտոֆիլի, մակարոնի կամ բրնձի հետ։
Ի դեպ, եթե մեծ դդում եք կտրել, կարող եք խորանարդներով կտրատել և փաթեթներով սառեցնել։ Այդպես շատ հարմար է, դդումն էլ չի փչանա։ Անուշաբույր լոլիկի սոուսով տեֆտելի , որը խավարտի հետ համադրած շատ համեղ և հագեցնող ընթրիք է ամբողջ ընտանիքի համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: