- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Տեֆտելի պանրով
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 350 գր
- թթվասեր - 100 գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի
- պանիր - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Պանիրն անցկացնում ենք քերիչով, միացնում աղացած մսին, աղ ավելացնում և ձեռերով գնդիկներ ենք ձևավորում։
- Պատրաստում ենք սոուսը։ Համեմունքները լցնում ենք 100 մլ ջրի մեջ և խառնում ենք։
- Լցնում ենք թթվասերի մեջ և խառնում։
- Մսերը դնում ենք պոլիէթիլենային տոպրակի մեջ, վրան սոուս ավելացնում, դնում ենք ձևամանի մեջ և տոպրակը փակում։
- Տեղափոխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը և եփում 30-35 րոպե։ Մատուցում ենք բաջարեղենների հետ։
Այսօր պատրաստեցինք համեղ ու ախորժելի տեֆտելի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: