- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 40-60 minutes
Տիրամիսու
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար`
- շաքարավազ - 110 գր
- ալյուր - 60 գր
- ձու - 1 հատ
- ձվի դեղնուց - 1 հատ
- ձվի սպիտակուց - 1 հատ
- Կրեմի համար`
- պանիր մասկարպոնե - 250 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 գր
- շաքարի փոշի - 70 գր
- խտացրած կաթ - 30 գր
- ձվի դեղնուց - 35 գր
- կոնյակ - 25 գր
- ջուր - 20 մլ
- ժելատին - 5 գր
- վանիլին - ըստ ճաշակի
- աղ - 1 պտղունց
- Ջնարակի համար`
- շոկոլադ սև - 60 գր (դառը)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 գր
- Ձևավորման համար`
- թխվածքաբլիթ - «Սավոյարդի»
- կակաո - ըստ ճաշակի
- Բեզեի համար`
- ձվի սպիտակուց - 2 հատ
- շաքարավազ - 175 գր
- շոկոլադ սև - 50 գր
- Օշարակի համար`
- սուրճ էսպրեսո - 80 մլ
- շաքարավազ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժիններ` 4-6: 1 ձուն 1 ձվի դեղնուցի և 100 գր շաքարավազի հետ հարում ենք։ Ավելացնում ենք ալյուրը և խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։ Ձվի սպիտակուցը մնացած շաքարավազի հետ մեկ այլ ամանի մեջ հարում ենք և զգուշորեն ավելացնում ալյուրով զանգվածին։ Խմորը տարածում ենք ձևամանով մեկ և 180 աստիճան տաքացրած ջեռոցում 10 րոպե թխում։ Փայտիկով փորձում ենք, եթե այն խմորից չոր է դուրս գալիս, ուրեմն շերտը պատրաստ է։ Պատրաստի բիսկվիթը թողնում ենք, որ սառչի:
- Պատրաստում ենք կրեմը: Ժելատինը 15 գր սառը ջրում մոտ 10 րոպեով թրջում ենք։ Շաքարի փոշին 20 մլ ջրում լուծում ենք և տաքացնում` մինչև 130 աստիճանի հասնի։ Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում դեղնուցները և հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք` աստիճանաբար ավելացնելով շաքարով օշարակը։ Այնքան ենք հարում, մինչև զանգվածը դառնա սենյակային ջերմաստիճանի։ Ահա տիրամիսուի դեղնուցներով զանգվածը պատրաստ է։ Ժելատինով լուծույթը մինչև 40 աստիճան տաքացնում ենք և արագ խառնելով լցնում դեղնուցներով խառնուրդի մեջ։
Մասկարպոնեն խտացրած կաթի, վանիլինի և կոնյակի հետ հարում ենք։ Սերուցքը հարում ենք առանձին ամանի մեջ` մինչև ստանանք պինդ փրփուր, ինչից հետո զգուշորեն լցնում ենք մասկարպոնեով զանգվածի մեջ, խառնում ու աղ ավելացնում: Այնուհետև ավելացնում ենք դեղնուցներով զանգվածն ու խառնում այնքան, մինչև համասեռ զանգված ստանանք։ Լավ կլինի տորթն արագ հավաքել։
- Վերցնում ենք 17 սմ տրամագծով բացվող ձևաման: Մեջտեղում ինչ-որ բան ենք դնում (օրինակ դդում), որպեսզի «Սավոյարդի» թխվածքաբլիթները կարողանանք շարել ձևամանի կողքերով, ինչպես պատկերված է նկարում։ Բիսկվիթն անհրաժեշտ տրամագծով շրջանաձև կտրում ենք (այնպես, որ հնարավոր լինի ձևամանի մեջ տեղավորել)։ Կտրված հատվածները կտորների ենք բաժանում։
Պատրաստում ենք օշարակը: Էսպրեսսոն շաքարավազի հետ խառնում ենք (անհրաժեշտության դեպքում կարելի է լուծվող սուրճ օգտագործել)։ Պատրաստի օշարակով բիսկվիթն ու «Սավոյարդի»-ներով ցողում ենք պատերը։ Կրեմը լցնում ենք ձևամանի մեջ, իսկ բիսկվիթի մնացորդները տարածում ենք ամբողջ մակերևույթով մեկ և նույնպես օշարակով ներծծում։ Այժմ կարող ենք տիրամիսուն 2 ժամով սառնարանը դնել։
- Պատրաստում ենք բեզեն: 2 ձվի սպիտակուցներն և 170 գր շաքարավազը հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք։ Շոկոլադն առանձին ամանի մեջ հալեցնում ենք։ Սպիտակուցներով կրեմը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և սկսում ենք կրեմը յուղաթղթի վրա նստացնել` գլխադրի ծայրն ամեն անգամ շոկոլադի մեջ թաթախելով (ինչպես նկարում)։ Բեզեն թխում ենք 40-60 րոպե` 110 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պատրաստում ենք ջնարակը: 60 գր շոկոլադը թույլ կրակի վրա լուծում ենք սերուցքի մեջ։ Տորթը հանում ենք սառնարանից, ջնարակը մակերևույթով մեկ տարածում, ինչից հետո բեզեի շերտը շարում ենք վրան։
- Ահա և վերջ:
Վերջին ակկորդը` կակաոյի փոշին է։ Ոչ ստանդարտ տիրամիսու, որը մեկ բաժակ թեյի հետ հրաշալի համադրություն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: