- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 50 minutes
Տնական բուժենինա
Բաղադրիչներ
- միս խոզի - 1 կգ
- ջուր - 800 մլ
- սխտոր - 4 պճեղ
- պղպեղ չիլի - 1 հատ
- օրեգանո - 1 թ/գդ
- ուրց - 1 թ/գդ
- համեմ - 1 թ/գդ(չորացրած)
- պղպեղ սև հատիկավոր - 1 թ/գդ
- դափնու տերև (лавровый лист) - 2 հատ
- աղ - 3 թ/գդ
- մանանեխ - 1 թ/գդ(հատիկավոր)
- լոլիկի մածուկ - 1 թ/գդ
- ձիթայուղ - 1 թ/գդ
- պղպեղ կարմիր - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Թավայի մեջ լցնում ենք օրեգանոն, ուրցն ու չորացրած համեմը և միջին ուժեղության կրակի վրա տաքացնում։ Համեմունքների հոտը, երբ տարածվի, թավան կվերցնենք կրակի վրայից։ Կաթսայի մեջ ջուր ենք լցնում, տաքացնում մինչև 45-50 աստիճան, ավելացնում ենք չիլի պղպեղը, կտրտած սխտորը, հատիկավոր պղպեղը, դափնու տերևը, թավայում տաքացրած համեմունքներն ու միսը։ Ծածկում ենք կաթսան և թողնում ենք , որ տան ջերմաստիճանում սառչի։ Սառելուց հետո, այն 2 օրով դնում ենք սառնարանը (ջուրն ամբողջությամբ պետք է միսը ծածկի)։
- 2 օրից հետո հանում ենք սառնարանից կաթսան, միջից հանում ենք միսը, դնում քամիչի վրա և եռման ջուր լցնում վրան։
Դրա շնորհիվ միսն ավելի հյութեղ կլինի։
Առանձին ամանի մեջ խառնում ենք մանանեխը, աղը, կարմիր պղպեղը, լոլիկի մածուկը և ձիթայուղը։
- Այնուհետև միսը բոլոր կողմերից համեմում ենք այդ խառնուրդով և դնում ենք տապակի վրա, փայլաթիթեղով ծածկում ենք ու եփում` 180 աստիճանում։
Եփելու ժամանակահատվածը կախված է մսից։
- Երբ միսը ամբողջությամբ պատրաստ լինի, կբացենք փայլաթիթեղը և 10-15 րոպե
կթողնենք, որպեսզի կարմրի և ամեն բան պատրաստ է:
Ահա և պատրաստ է մեր ուտեստը։ Ինչպես նկատեցիք, բուժենինա պատրաստելը այնքան էլ բարդ չէ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: