- Yield: 1 օր անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 20-25 minutes
Տնական երշիկ հավի մսից
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 400 գր
- հավի բուդ - 200 գր
- սխտոր - 2 պճեղ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 200 մլ
- օսլա (крахмал) - 1 ճ/գդ
- ժելատին - 1 ճ/գդ
- պղպեղ կարմիր - 1 թ/գդ (աղացած)
- աղ - 1 թ/գդ
- պղպեղ չիլի - 0,5 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Հավի բուդը կաշվեհան ենք անում, այնուհետև միսը ոսկորներից առանձնացնում ենք և բավական մանր խորանարդիկներով կտրատում։ Սխտորը մաքրում ենք և մանրացնում կամ ճզմում։ Ժելատինը ցանկալի է մանր վերցնել, եթե այն խոշոր է, սրճաղացի մեջ թեթևակի մանրացնում ենք։ Բլենդերի մեջ լցնում ենք գրեթե բոլոր բաղադրիչները և մանրացնում, բացի կտրատած բդից ։ Մանր կտրատած մսի կտորները խառնում ենք և աղով համեմում (1լիքը թ/գդ), ապա լցնում ենք մանրացված զանգվածի վրա ու խառնում:
- Հիմա վերցնում ենք սովորական յուղաթուղթը, վրան լցնում ենք ստացված զանգվածը, հավասարեցնում ենք։ Թղթի օգնությամբ պինդ ոլորում ենք` երշիկի տեսք ենք տալիս։ Պինդ թելով կապում ենք սկզբում եզրերը, իսկ այնուհետև նաև ամբողջ երշիկը։
Ոլորած երշիկը դնում ենք հրակայուն փաթեթի մեջ և կրկին ձիգ կապում ենք, որպեսզի եփվելու ընթացքում ջուր չանցնի երշիկի մեջ։
Այնուհետև տեղափոխում ենք այն ջրով լի կաթսայի մեջ այնպես, որ ջուրը երշիկը ծածկի, իսկ կապած եզրերը դեպի վերև լինեն։ Կափարիչը ծածկում ենք և 20-25 րոպե եփում։
- Երշիկը կաթսայից հանում ենք, մի քիչ սառեցնում, այնուհետև փաթեթից հանում ենք և թողնում, որ լրիվ սառչի (լավ է ամբողջ գիշերը թողնենք սառչի)։ Երբ երշիկն արդեն սենյակային ջերմաստիճանի է`մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարանը։
- Ապա հանում ենք և համտեսում:
Այսպիսի երշիկի բաղադրատոմս ունենալով, կարող ենք տնային պայմաններում հավի մսով երշիկ պատրաստել ` առանց կոնսերվանտների և ավելորդ ճարպերի։ Իսկ այն գիտակցումը, որ մեր ձեռքերով ենք այն պատրաստել, ավելի համեղ կդարձնի այն 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: