- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30-40 minutes
- Cook Time: 40-45 minutes
Տնական հաց ջեռոցում
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խմորիչը, շաքարավազը և 3 ճ/գդ ալյուրը լցնում ենք գոլ ջրի մեջ և խառնում, որպեսզի գնդիկներ չմնան: Խմորիչով խառնուրդը սննդային թաղանթով ծածկում ենք և 15 րոպեով տաք տեղ դնում:
- Թթխմորի մեջ բուսայուղ ենք լցնում, այնուհետև ավելացնում մնացած ալյուրն ու աղը և մի քիչ խառնում ենք: Այնուհետև ավելացնում ենք աշորայի ալյուրը:
- Այժմ խմոր ենք հունցում, սկզբում՝ գդալով, այնուհետև՝ ձեռքերով: Պետք է բավական խիտ, բայց փափուկ խմոր ստանանք: Ամանի մեջ ալյուր ենք ցանում, խմորը դնում մեջը և սննդային փաթեթով ծածկում:
Խմորը 1-1.5 ժամով տաք տեղ ենք դնում. այն պետք է ծավալով 2 անգամ մեծանա, եթե դեռ այդքան չի բարձրացել, ապա ևս 30 րոպե հանգիստ ենք թողնում:
Խմորը դնում ենք ալրապատ սեղանին, լավ տրորում ենք և գնդում: Տապակի վրա ալյուր ենք ցանում և խմորը դնում մեջը: Խմորը կրկին սննդային փաթեթով ծածկում ենք և 30-40 րոպեով տաք տեղ դնում:
- Այնուհետև թխում ենք 40-45 րոպե՝ մինչև 200-220 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Հացը պետք է թեթևակի կարմրի: Պատրաստ է:
Հիանալի տնական հաց ջեռոցում , որը դնում ենք ցանցի վրա, սառեցնում, այնուհետև մատուցում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: