- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20 minutes
Տնական մայոնեզ հնդկական ոճով
Բաղադրիչներ
- քարրի - 1 ճ/գդ
- սոխ - 1 գլուխ
- ձվի դեղնուց - 2 հատ
- մանանեխ - 2 թ/գդ
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ (կամ սպիտակ գինու քացախ)
- բուսայուղ - 250 մլ
- համեմ - 5-6 ճյուղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Տապակի մեջ 1 ճ/գդ բուսայուղ ենք լցնում և մանր կտրատած սոխը մոտ 5 րոպե տապակում ենք, մինչև փափկի:
- Ավելացնում ենք քարրին ու խառնելով տապակում ևս 1 րոպե:
- Կրակից վերցնում ենք և լավ հովացնում: Դեղնուցները, մանանեխն ու կիտրոնահյութը լցնում ենք կաթսայի մեջ և ձեռքի հարիչով հարում մինչ համասեռ խառնուրդ ստանալը:
- Հետո սկսում ենք հարիչով միջին ուժգնությամբ հարել ու ավելացնել աղը, պղպեղն ու բուսայուղը (բարակ շիթերով): Հարում ենք այնքան, մինչև խիտ սոուս ստացվի:
- Ավելացնում ենք համեմի մանր կտրատած տերևները, սոխի ու քարրիի խառնուրդը և ևս մեկ անգամ հարում մինչ համասեռ զանգված ստանալը:
- Սոուսը պատրաստ է, կարելի է պահել սառնարանում և օգտագործել ըստ պահանջի:
Այսպիսի տնական մայոնեզ կարելի է մատուցել մսային տարբեր կերակրատեսակների ու բուտերբրոդների հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: